Ասոցիացիայի անդամը պարտավոր է
- հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին
- կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները:
- մուծել անդամավճար, որի չափն ու գանձումները կազմակերպելու կարգը սահմանում է Խորհուրդը:
- բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:
- Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ
- Կազմակերպության Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից հեռացում:
Ասոցիացիայի ցանկացած անդամ իրավունք ունի
- ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում:
- ներկա լինել համագումարին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին:
- Խորհրդի կողմից սահմանված կարգով, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից:
- ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:
- Կազմակերպության մարմինների որոշումները վերադասության կարգով բողոքարկել համագումարին: Համագումարի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
- Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին:
- Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ:
- ներկա գտնվել համագումարին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել:
- ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).
- սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին:
- ազատ դուրս գալ Կազմակերպությունից:
- մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին: