Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate

Մեր պատմությունը

Հայկական բժշկական ասոցիացիա (ՀԲԱ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին: Կառույցի հիմնական նպատակն է իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության, գործնական բժշկության և հանրային առողջության զարգացմանը և Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի ձևավորմանը: Այսօր ասոցիացիային անդամակցում են 14 երկրներ ներկայացնող ավելի քան 700 բժիշկներ:

2005 թվականին ՀԲԱ-ին միաձուլվեց Հայ բժիշկների միություն հասարակական կազմակերպությունը:

2021 թվականին կանոնադրական փոփոխությունների արդյունքում Հայկական բժշկական ասոցիացիան վերածվեց ասոցիացիաների ասոցիացիայի՝ միավորելով ՀԲԱ անդամակցելու դիում ներկայացրած ավելի քան 40 մասնագիտական աոցիացիաների:

2003 թվականից ՀԲԱ-ն Համաշխարհային բժշկական ասոցիացիայի անդամ է և պաշտոնական միակ ներկայացուցիչը Հայաստանում:

Ասոցիացիան հանդիսանում է նաև Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի անդամ, իսկ ՀԲԱ նախագահը վերջինիս վարչության անդամ է: 2007 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվեց այս հեղինակավոր կառույցի վեհաժողովը:

Մինչ օրս իրականացված ծրագրեր

  • Երիտասարդ բժիշկների միջ ազգային գիտաժողովներ
    • YMIC-1, Երևան, 2001 թ. սեպտեմբերի 17-21
    • YMIC-2, Երևան, 2003 թ. սեպտեմբերի 26-28
    • YMIC-3 (Երևան, 2005 թ. սեպտեմբերի 19-21)
      • Խորագիրը՝ «Նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ, նոր լուծումներ»
      • աշխարհի 20 երկրներից ավելի քան 200 երիտասարդ բժիշկներ և գիտնականներ
    • YMIC-4 (Երևան, 2007 թ. սեպտեմբերի 20-23)
      • Խորագիրը՝ «Չբացահայտված դարպասը»
      • Մասնակիցներ աշխարհի 30 երկրներից
      • 506 ներկայացված աբստարկտից մասնագիտական ընտրությունից հետո տպագրվել են 412-ը
      • Պլենար դասախոսություններ՝ մատուցված աշխարհի հայտնի գիտնականների կողմից
      • Գիտական 14 սեկցիաներ
  • Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ հոգեբույժների միջազգային գիտաժողով «Հոգեկան առողջության հեռանկարները հանրային առողջապահությունում» (Երևան, 2004 թ. հոկտեմբերի 7-10):
  • «Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածության, բժշկական հիմնարկներում ԶԳ հիվանդների վարման արդյունավետության, ԶԳ հիմնախնդիրների վերաբերյալ բժիշկների մոտեցումների գնահատումը ք. Երևանում» հետազոտություններ (Երևան 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր)
    • ԶՃ սկրինինգ ք.Երևանում պատահական ընտրված 18-ից բարձր 800 չափահասների շրջանում
    • Երևանի պատահական ընտրված 412 բժիշկների շրջանում հիպերտենզիայի գիտելիքների գնահատում
    • Երևանի բժշկական կենտրոնների հիպերտենզիայով հիվանդների բուժման եւ հսկման որակական գնահատում (1140 հիվանդության պատմություն)
  • «Ինսուլտի վարման ժամանակակից խնդիրները» վերնագրով սեմինար (Երևան, ապրիլի 29-30, Ստեփանակերտ, մայիսի 3, 2004 թ.):
  • «Կենսավիճակագրության հիմունքները» սեմինարներ:
  • «Վիճակագրական վերլուծության տեսական և գործնական մեթոդների կիրառումը (MS Excel, SPSS)» 8-շաբաթյա սեմինար (Երևան, մարտ-ապրիլ 2003թ.):
  • «Ապացուցողական բժշկություն» արտագնա եռօրյա սեմինար (Աղվերան, հուլիս 2004թ.):
  • Գիտական սեմինարներ և «կլոր սեղաններ»` տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից եղանակների վերաբերյալ
  • Բրիտանական «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ տպագրված համապատասխան գրականության անվճար տրամադրում բժիշկներին` մի շարք հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաների և նորագույն դեղամիջոցների կիրառման վերաբերյալ։
    • Ապացուցողական բժշկության հիմունքները
    • Ուղեղի կաթվածի առաջնային կանխարգելում
    • Օստեօարթրիտ
    • Կոլոռեկտալ քաղցկեղ
    • Կարպալ թունելի համախտանիշ և վերին վերջույթի այլ կոմպրեսիոն նեյրոպաթիաներ
  • «Հասարակական կազմակերպությունների դերը առողջապահական համակարգում» ցուցահանդես (Երևան, 2004թ. փետրվարի 27):
  • Հակածխախոտային ակցիա` նվիրված ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան (Երևան, 2004-2005թթ, մայիսի 30):
  • Հակածխախոտային ցանցի ստեղծումը Հայաստանի առաջնային օղակի բժիշկների շրջանում (Երևան 2005թ, մայիս):
  • «Զարկերակային գերճնշման կանխարգելումն ու բուժումը` որպես սիրտ-անոթային բարդությունների պակասեցնելու հիմք» սեմինար (Երևան 2005 թ., հունիսի 1-3)
    • Զարկերակային գերճնշման համաճարակաբանական հետազոտության արդյունքների ներկայացում
    • 280 մասնակից (Երևանի առաջնային օղակի 250 բժիշկներ և 30 հյուրեր)
    • Մասնակիցներին տրամադրվել է՝Զարկերակային ճնշման չափման վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և 9 գիտական զեկույցների նյութերը
  • Կլինիկական այցեր
    • Այցելություններ Հայաստանի մարզեր, բնակչության խոցելի խմբերում բժշկական անվճար բուժզննում, խորհրդատվություն և հետագայում դինամիկ վերահսկում։
    • 2003-2004 թթ.՝ Վանաձոր, Սպիտակ, Վայք, Ճամբարակ, Գյուղ Մրգաշատ, Գյուղ Տափերական, Աբովյանի կանանց գաղութ
    • 2005 թ.՝ Գյումրի, Սպիտակ, Էրեբունու քրեակատարողական մեկուսարան, Սյունիք
  • Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի հետ համատեղ Համաշխարհային բժշկական խաղերի շախմատի ընտրական մրցաշար (Երևան, 2006 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը):
  • Համաճարակաբանական հետազոտություն «ԶԳ և նրա ռիսկի գործոնների տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Համաճարակաբանական հետազոտություն «Գիշերային ապնոէի համախտանիշ և նրա հիմնական ռիսկի գործոնների տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Համաճարակաբանական հետազոտություն «Անպտղություն և նրա տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Հոգեկան առողջությանը վերաբերող գիտելիքների ամրապնդում ԶԼՄ շրջանում
  • «Արմեդա» ակումբի ստեղծում:

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր