Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Հաստատված Է «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության «14» մայիսի 2021թ. արտահերթ համագումարի կողմից

Գրանցված Է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից «06» 08.2002թ.

Գրանցման համարը` 211.171.01117

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) իրավաբանական անձանց և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը, հաշվետվողականությունը:

1.4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5. Կազմակերպությունը ստեղծվում է առանց անդամության սահմանափակման:

1.6. Կազմակերպությունը ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ):

1.7. Կազմակերպության հայերեն անվանումն է. «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն:

Կազմակերպության ռուսերեն անվանումն է. Օбщественная организация «Армянская медицинская ассоциация»

Կազմակերպության անգլերեն անվանումն է. "Armenian medical association" non-governmental organization

1.8․ Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան փ., 47 շենք, բն.16, հեռ.+374 91 422685, էլ.հասցեն` soghoyan@yahoo.com:

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1․ Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն է` իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

2.2․ Կազմակերպության խնդիրներն են`օրենքով սահմանված կարգով.

• աջակցել հետդիպլոմային շարունակական կրթությանը Հայաստնում.

• կազմակերպել բժշկագիտական հետազոտություններ.

• նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների և մոտեցումների ներդրմանը Հայաստանում.

• համագործակցել Հայաստանի և արտերկրի կազմակերպությունների հետ.

• Աջակցել և գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին և գործընթացներին.

• աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ուղղված իրականացվող միջոցառումներին.

• պաշտպանել իր անդամների իրավունքներն ու շահերը:

2.3․ Առաջնահերթ խնդիրների լուծման ապահովման նպատակով Կազմակերպությունն իրականացնում է բազմաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, համակարգային վերլուծություններ, խորհրդատվություն, սոցիոլոգիական հարցումներ, քննարկումներ, գիտական սեմինարներ, ուսուցողական դասընթացներ, գիտաժողովներ, դրանց արդյունքների ամփոփմանը, քննարկմանն ու հրապարակայնության ապահովմանն ուղղված տեղեկատվական, թարգմանչական, հրատարակչական և այլ բնույթի աշխատանքներ և այլն:

2.4․ Կազմակերպությունն իրականացնում է նաև օրենքով չարգելված այլ ծրագրեր:

3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1․ Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև մասնագիտական իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը և ընդունում են կազմակերպության կանոնադրությունը:

3.2․ Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ):

3.3․ Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձն իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Խորհրդին:

3.4․ Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:

3.5․ Կազմակերպությանն անդամագրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից՝ այդ մասին գրավոր դիմում (իրավաբանական անձի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում) ներկայացնելով Խորհրդին: Կազմակերպության անդամությունից հեռացումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:

3.6․ Կազմակերպության այն անդամը, որը Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում չի վճարում անդամավճար կամ պարբերաբար խախտում է սույն կանոնադրության դրույթները կամ չի կատարում Կազմակերպության ղեկավար մարմինների պարտադիր կատարման ենթակա որոշումները՝ Խորհրդի որոշմամբ հեռացվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի`

4.1.1․ Ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում:

4.1.2․ Ներկա լինել համագումարին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին:

4.1.3․ Խորհրդի կողմից սահմանված կարգով, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից:

4.1.4․ Ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:

4.1.5․ Կազմակերպության մարմինների որոշումները վերադասության կարգով բողոքարկել համագումարին: Համագումարի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

4.1.6․ Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին:

4.1.7․ Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ:

4.1.8․ Ներկա գտնվել համագումարին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել:

4.1.9 Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).

4.1.10․ Սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին:

4.1.11․ Ազատ դուրս գալ Կազմակերպությունից:

4.1.12․ Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին:

4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է`

4.2.1. Հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին:

4.2.2. Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները:

4.2.3. Մուծել անդամավճար, որի չափն ու գանձումները կազմակերպելու կարգը սահմանում է Խորհուրդը:

4.2.4. Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:

4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից հեռացում:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից:

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք:

5.3. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ:

5.4. Կազմակերպությունը կարող է ունենալ հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով: Կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

5.4.1. Իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5.4.2. Բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

5.4.3. Ստեղծել այլ կազմակերպություն կամ լինելու նրա մասնակից:

5.4.4. Ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ:

5.4.5. Տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին:

5.4.6. Կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:

5.4.7. Օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

5.4.8. Համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել Կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը:

5.4.9. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

5.4.10. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություն:

5.5. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ իր աշխատանքներում ներգրավել կամավորների: Կազմակերպության կողմից կամավորներներ գրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

5.6. Կազմակերպության հաշվետվությունները և համագումարի արձանագրությունները պահպանվում են հինգ տարուց ոչ պակաս ժամկետով:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Կազմակերպությունը պարտավոր է`

6.1.1. Վարել իր անդամների և կամավորների հաշվառումը:

6.1.2. Պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը:

6.1.3. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը ստուգելու Պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

6.1.4. Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, համագումարի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքայի օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համարկարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը:

6.1.5. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ ԱՆ աշխատաակզմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

6.1.6. Իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը:

6.1.7. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվությունը:

6.1.8. Յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:

6.1.9. Կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել՝

7.1.1. Կազմակերպության անդամների ներդրումները:

7.1.2. Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները):

7.1.3. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները:

7.1.4. Իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները:

7.1.5. Դրամական մուտքերը պետական բյուջեից:

7.1.6. Նվիրաբերությունները, այդ թվում՝դրամաշնորհները:

7.1.7. Հանգանակությունները:

7.1.8. Օրենքով չարգելված այլ միջոցներ:

7.2. Կազմակերպության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կազմակերպության սեփականությունն է:

7.3. Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

7.4. Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:

7.5. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրների և անդամների միջև:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ

8.1. Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը Կազմակերպության Համագումարն է:

8.2. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):

9. Կազմակերպության կառավարման մարմինն է Կազմակերպության գործադիր վարչությունը (այսուհետ` Վարչություն):

9.1. Կազմակերպության գործադիր մարմինը (գործադիր մարմնի ղեկավարը) Կազմակերպության Նախագահն է:

9.2. Կազմակերպության վերստուգող մարմինը Կազմակերպության Վերստուգիչ Հանձնաժողովն (Վերստուգողն) է:

Կազմակերպության համագումարը

9.3. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` համագումարին:

9.4. Համագումարը հրավիրվում Է 2 տարին մեկ անգամ Խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակակարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից: Համագումարի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Խորհրդի կողմից որոշված այլ եղանակով՝ ոչ ուշ, քան համագումարի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:

9.5. Խորհրդի կողմից սահմանված կարգով և համամասնությամբ համագումարին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:

9.6. Կազմակերպության արտահերթ համագումարը հրավիրում է Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի, Նախագահի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) նախաձեռնությամբ` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում հերթական համագումար հրավիրելու համար սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտահերթ համագումար գումարելու ժամանակի և վայրի մասին համագումարի մասնակիցները ծանուցվում են ոչ ուշ, քան արտահերթ համագումար անցկացնելու օրվանից հինգ օր առաջ:

9.7. Կազմակերպության համագումարն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:

9.8. Համագումարի բացառիկ իրավասության հարցերն են`

9.8.1. Կատարել Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,

9.8.2. Ստեղծելու այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,

9.8.3. Հաստատել Կազմակերպության կառուցվածքը,

9.8.4. Որոշումներ ընդունել Կազմակերպության խորհրդի, Վարչության Նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) կազմավորման, ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին,

9.8.5. Գործադիր մարմնի (Նախագահի) վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ սահմանել կազմակերպության գործադիր մարմնի վարձատրության կարգը և պայմանները,

9.8.6. Ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին),

9.8.7. Հաստատել Կազմակերպության ռազմավարությունը,

9.8.8. Երկու տարին մեկ հաստատել գործադիր մարմնի կողմից համագումարի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,

9.8.9. Դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,

9.8.10. Ընդունելու որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,

9.8.11. Ընդունելու որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,

9.8.12. Իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

9.9. Ընդհանուր ժողովը անցկացվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

9.9.1. Մինչև համագումարի բացումը կատարվում է անդամների կամ պատվիրակների գրանցում: Գրանցումը կազմակերպում է Ժողովի նախագահը:

9.9.2. Համագումարը բացվում է ծանուցման մեջ նշված ժամին կամ այդ պահին գրանցված անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ` ավելի ուշ:

9.9.3. Համագումարը ընտրում է նախագահ:

9.9.4. Համագումարը որոշումներ է ընդունում` կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մասնակցել են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին:

9.9.5. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են անդամների կամ նրանց պատվիրակների/ներկայացուցիչների բաց կամ փակ (գաղտնի) քվեարկությամբ:

9.9.6. Եթե համագումարում քննարկվում է համագումարի որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնուծնող, զավակ, եղբայրևքույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա համագումարին տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:

Կազմակերպության Խորհուրդը

9.10. Խորհուրդն ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով:

9.11. Խորհրդի նիստերը նախագահում է Կազմակերպության նախագահը: Խորհուրդը բաղկացած է անդամ կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներից և Կազմակերպության վերջին հինգ պաշտոնաթող նախագահներից: Եթե անդամ կազմակերպության նախագահը ընտրվել է ընտրված նախագահ, ապա տվյալ կազմակերպությունը խորհրդի անդամի այլ թեկնածու է ներկայացնում: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից տարին առնվազն երկու անգամ:

9.12. Խորհուրդը`

9.12.1. Առաջարկություններ է ներկայացնում համագումարին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ:

9.12.2. Ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ հեռացնում անդամությունից:

9.12.3. Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ և տույժի միջոցներ:

9.12.4. Ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում:

9.12.5. Սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը:

9.12.6. Որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.

9.12.7. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին:

9.12.8. Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

9.12.9. Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ այլ անհրաժեշտ գործողություններ:

Կազմակերպության նախագահը

9.13. Կազմակերպության գործադիր մարմինը` նախագահը ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով: Վերջինս հաջորդ համագումարում կանոնադրության ուժով դառնում/հռչակվում է նախագահ և տվյալ համագումարը ընտրում է նոր ընտրված Նախագահ: Համագումարը փաստացի ընտրում է նախագահ, ով երկու տարի հետո մինչև իր նախագահական լիազորությունների սկսվելը ունենում է Ընտրված նախագահի կարգավիճակ, և հաջորդ համագումարում, երբ ավարտվում է գործող նախագահի ժամկետը, ստանձնում է Կազմակերպության նախագահի լիազորությունները:

Յուրաքանչյուր համագումարում

• գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են կանոնադրության ուժով,

• ընտրված Նախագահը դառնում է Նախագահ կանոնադրության ուժով,

• ընտրվում է նոր ընտրված Նախագահ, ում նախագահական լիազորությունները ըստ կանոնադրության, ուժի մեջ են մտնում երկու տարի հետո կայանալիք համագումարում, երբ ավարտվում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը:

9.14. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

9.15. Կազմակերպության նախագահը`

9.15.1. Ապահովում է համագումարի, խորհրդի և Վարչության որոշումների կատարումը:

9.15.2. Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:

9.15.3. Առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, տալիս է լիազորագրեր:

9.15.4. Բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ:

9.15.5. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը:

9.15.6. Հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը:

9.15.7. Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները:

9.15.8. Հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, որոնք երկու տարին մեկ ներկայացվում են համագումարի հաստատմանը:

9.15.9. Հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները:

9.15.10. Միանձնյա տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից:

9.15.11. Կազմակերպության նախագահը որոշումներ է կայացնում միանձնյա:

9.16. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, համագումարի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Կազմակերպության գործադիր վարչությունը

9.17. Կազմակերպության գործադիր վարչությունը ընտրվում է համագումարի կողմից, բաղկացած է 18 անդամից` ներառյալ Կազմակերպության նախագահը և ընտրված նախագահը, ովքեր ի պաշտոնե Վարչության անդամներ են: Վարչության անդամներից կես մասը ընտրվում է չորս տարի ժամկետով, մյուս կեսը շարունակում է պաշտոնավարել, հաջորդ համագումարում ընտրվում է հաջորդ կեսը ևս չորս տարով, արդյունքում, ամեն համագումարում ընտրվում է վարչության անդամների կեսը՝ ապահովելով սահունությունն ու հաջորդականությունը:

9.18. Վարչության անդամի ժամկետը լրանալուց հետո իրավունք չունի անմիջապես նորից առաջադրվել վարչության անդամ, միայն կարող է նախագահ առաջադրվել:

9.19. Եթե վարչության անդամը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա նրա անդամությունը կասեցվում է Վարչության որոշմամբ, մինչև պատճառի վերանալը կամ հաջորդ համագումարը:

9.20. Վարչությունը որոշումներ է ընդունում, եթե Վարչության նիստին մասնակցում են Վարչության անդամների կեսից ավելին, որոշումները ընդունվում են նարկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

9.21. Վարչությունը.

9.21.1 Իրականացնում է Կազմակերպության գործունեության ընթացիկ ծրագրերի կառավարումը:

9.21.2 Վարում է անդամների հաշվառումը:

9.21.3 Վարում է Կազմակերպության գործավարությունը:

9.21.4 Կոորդինացնում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները:

Կազմակերպության Վերստուգիչ Հանձնաժողովը (Վերստուգողը)

9.22. Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովը (Վերստուգողը) ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով, բաղկացած է 5 անդամից: Խորհրդի, Վարչության անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ (վերստուգող):

9.23. Վերստուգիչ հանձնաժողովն (Վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի, Խորհրդի կամ Վարչության պահանջով:

9.24. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

9.25. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է, եթե վերահսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա:

9.26. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) իրավասու է`

9.26.1. Տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

9.26.2. Ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին:

9.26.3. Պահանջել և ստանալ Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

9.26.4. Իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ կամ համագումարի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:

9.27 Կազմակերպության Խորհրդի որոշմամբ, որպես կառուցվածքային ստորաբաժանում, ստեղծվում է Էթիկայի հանձնաժողով 4 տարի ժամկետով, որի նախագահին և անդամներին նշանակում է Խորհուրդը՝ Կազմակերպության նախագահի ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի կանոնակարգը հաստատվում է Կազամկերպության Խորհրդի կողմից՝ Էթիկայի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

10.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է համագումարի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

10.2. Կազմակերպությունը կարող է միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ

10.3. Կազմակերպությունը կարող է միանալ այլ կազմակերպության:

10.4. Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):

10.5. Կազմակերպությունը կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:

10.6. Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):

10.7. Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որևէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:

10.8. Կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետևանքով նրանց կանոնադրությունների փոփոխությունները և (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձինք պետական գրանցում են ստանում օրենքով սահմանված կարգով:

10.9. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի հիման վրա՝ օրենքով սահմանված կագով:

10.10. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու: Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:

10.11. Կազմակերպությունը կարող է կամավոր լուծարվել համագումարի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է Կազմակերպությունը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

10.12. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

10.13. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման` օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

10.14. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

10.15. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր