Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Էթիկայի հանձնաժողովի նախագահ
ՀԲԱ Էթիկայի հանձնաժողովի նախագահը Արթուր Պոտոսյանն է:

Արթուր Պոտոսյանը բժիշկ է, ով կանգնած է Հայկական բժշկական ասոցիացիայի կազմավորման ակունքներում և իր զգալի ներդրումն է ունեցել կազմակերպության կայացման գործում։

Մինչև ՀԲԱ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ընտրվելը Ա.Պոտոսյանը տարիներ շարունակ եղել է կազմակերպության Գործադիր վարչության անդամ և կատարել Պատասխանատու քարտուղարի, իսկ մինչ այդ՝ Անդամակցության հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Ա. Պոտոսյանն ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, նարկոլոգի և լաբորատոր բժշկի որակավորումներ, ինչպես նաև 2002թ. ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի MBA դիպլոմ:

2008-2012 թթ. «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ում համակարգել է առողջապահական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մի շարք ծրագրեր, իսկ 2017-2021-ին որպես բժիշկ-փորձագետ աշխատել է ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունում:

Մասնակցել է առողջապահական իրավունքի տարբեր տեղական, տարածաշրջանային և միջազգային դասընթացների և համաժողովների:

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր