Ասոցիացիայի անդամությունը
Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև մասնագիտական իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը և ընդունում են կազմակերպության կանոնադրությունը (ՀԲԱ կանոնադրություն, կետ 3.1):
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) (ՀԲԱ կանոնադրություն, կետ 3.2):
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձն իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Խորհրդին (ՀԲԱ կանոնադրություն, կետ 3.3):
Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը (ՀԲԱ կանոնադրություն, կետ 3.4):
Ինչպե՞ս անդամակցել
- Լրացրեք մեր առցանց դիմումը և հետևեք հետագա հրահանգներին (ձեզ կառաջարկվի ուղարկել որոշ փաստաթղթեր՝ դիպլոմ և այլն):
- Ներբեռնեք, լրացրեք և մեզ ուղարկեք ՀԲԱ անդամության դիմումը: