Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Քնի համաշխարհային օր 2009
19-08-2009
Կազմակերպիչներ`Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն և Հայկական Բժշկական Ասոցիացիա:

Քնի խանգարումները ժամանակակից հասարակության պայմաններում լրջագույն առողջապահական խնդիր է: Քնի տևողության և որակի հետազոտություններն ու կարգավորումը ներկայումս զարգացած երկրներում ժամանակակից առողջապահության անբաժանելի մասն է: Հատկապես կարևոր են անքնության և քնի շնչառական խանգարումների (խռմփոցի, քնի ապնոէի) խնդիրները, որոնք իրենց հերթին կարող են հանդիսանալ զանազան հիվանդությունների, պատճառ:

Քնի արհեստական կրճատումն ու սահմանափակումը կարող են խորապես անդրադառնալ թե հիվանդի առողջության, թե աշխատանքային արդյունավետության վրա, ինչը ինքնին արդեն լուրջ սոցիալական խնդիր է:

Հայաստանի Հանրապետությունում այս խնդիրը շարունակում է մնալ ուշադրությունից դուրս: Հայկական Բժշկական Ասոցիացիան շեշտադրելով բժշկության այս ուղղության կարևորությունը` Քնի Բժշկության Համաշխարհային Ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում, սույն թվականի մարտի 20-ին նշում է Քնի համաշխարհային օրը (World Sleep Day):

Այդ օրը ժամը 15:30-ին Best Western Congress Hotel-ում տեղի կունենա հատուկ միջոցառում, նվիրված քնի բժշկության կարևոր հիմնախնդիրներին:

ՀԲԱ-ն ակնկալում է լրատվամիջոցների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը քնի կարևորությունը և խանգարումները լայնորեն տարածելու նպատակով:

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր