WMA 1948թ. ժնևյան հռչակագիրը հայտնի է նաև որպես ժամանակակից հիպոկրատյան երդում:
Ընդունվել է Համաշխարհային բժշկական ասոցիացայի 2-րդ գլխավոր ասամբլեայի կողմից, Ժնև, Շվեյցարիա, 1948թ. սեպտեմբեր
և փոփոխվել 22-րդ Համաշխարհային բժշկական ասամբլեայի կողմից, Սիդնեյ, Ավստրալիա, 1968թ. օգոստոս,
և 35-րդ Համաշխարհային բժշկական ասամբլեայի կողմից, Վենետիկ, Իտալիա, 1983թ. հոկտեմբեր,
և 46-րդ Համաշխարհային բժշկական ասամբլեայի կողմից, Ստոկհոլմ, Շվեդիա, 1994թ. սեպտեմբեր,
և վերախմբագրվել 170-րդ ՀԲԱ խորհրդի սեսիայի կողմից, Դիվոն լե Բեն, Ֆրանսիա, 2005թ. մայիս,
և 173-րդ ՀԲԱ խորհրդի սեսիայի կողմից, Դիվոն լե Բեն, Ֆրանսիա, 2006թ. մայիս
և փոփոխվել 68-րդ ՀԲԱ գլխավոր ասամբլեայի կողմից, Չիկագո, Միացյալ Նահանգներ, 2017թ. հոկտեմբեր
Բժշկի խոստումը
ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹԻ ԱՆԴԱՄ
ԵՍ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ նվիրել իմ կյանքը մարդկությանը ծառայելուն,
ԻՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ կլինեն իմ առաջնային խնդիրները,
ԵՍ ԿՀԱՐԳԵՄ իմ պացիենտի ինքնավարությունը և արժանապատվությունը,
ԵՍ ԿՊԱՀՊԱՆԵՄ ամենամեծ հարգանքը մարդկային կյանքի նկատմամբ,
ԵՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ, որ տարիքի, հիվանդության կամ հաշմանդամության, դավանանքի, էթնիկ ծագման, սեռի, ազգության, քաղաքական հայացքների, ռասայի, սեռական կողմնորոշման, սոցիալական կարգավիճակի և որևէ այլ գործոնների հետ կապված հանգամանքերը խոչընդոտ հանդիսանան իմ պարտականությունների և իմ պացիենտի միջև,
ԵՍ ԿՀԱՐԳԵՄ ինձ վստահված գաղտնիքները անգամ պացիենտի մահից հետո,
ԵՍ ԿԿԻՐԱՌԵՄ իմ մասնագիտությունը բարեխղճորեն և արժանապատվորեն ըստ լավագույն բժշկական պրակտիկայի
ԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԵՄ բժշկական մասնագիտության պատվի և վեհ ավանդույթների պահպանմանը
ԵՍ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՄ իմ ուսուցիչներին, գործընկերներին և ուսանողներին պատշաճ հարգանքով և երախտագիտությամբ,
ԵՍ ԿԿԻՍՎԵՄ իմ բժշկական գիտելիքներով ի նպաստ պացիենտին և առողջապահության ձեռքբերումներին,
ԵՍ ՀՈԳ ԿՏԱՆԵՄ իմ սեփական առողջության, բարեկեցության և ունակությունների համար, որ ցուցաբերեմ ամենաբարձր մակարդակի բուժօգնություն
ԵՍ ՉԵՄ ՕԳՏԱԳՈՐԾԻ իմ բժշկական գիտելիքները ոտնահարելու մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները, նույնիսկ վտանգի դեպքում, ԵՍ ՏԱԼԻՍ ԵՄ ԻՄ ԱՅՍ ԽՈՍՏՈՒՄԸ հանդիսավոր կերպով, իմ կամքով և անկեղծորեն:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա