Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Համաշխարհային Բժշկական ասոցիացիայի արձագանքը Արցախի բնակչության լիակատար շրջափակման վերաբերյալ
26-12-2022
Համաշխարհային Բժշկական ասոցիացիայի արձագանքը Արցախի բնակչության լիակատար շրջափակման վերաբերյալ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՈԴՈՐՈՒՄ Է ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԴԱԴՐԵՑՆԵԼՈՒ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ.

Համաշխարհային բժշկական ասոցիացիան (ՀամՀԱ) կոչ է անում հրատապ գործողություններ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու համար:

Ճգնաժամը հաջորդել է Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքի շրջափակմանը, որի արդյունքում 120,000 խաղաղ բնակիչ զրկված է բժշկական օգնությունից։ Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հազարավոր մարդիկ չեն կարողանում սննդամթերք և բժշկական օգնություն ստանալ, իսկ տարածքում գտնվող հիվանդները չեն կարող տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիվանդանոցներ։

Բժիշկ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին, ՀամՀԱ խորհրդի նախագահն ասաց.

«Հիվանդները կյանքը վտանգված է, քանի որ նրանք չեն կարողանում ստանալ դեղորայք և չեն կարող հասնել հիվանդանոց: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ապահովել անվտանգ մուտքը Լաչինի միջանցքով՝ հումանիտար ճգնաժամի էսկալացիայից խուսափելու համար։ Սա կարևոր ճանապարհի է կենսական նշանակության սննդի և բժշկական պարագաների առաքման համար»:

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր