Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ
21-09-2020

Հարգելի գործընկերներ,


Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը։


Անկախ պետությունը յուրաքանչյուր ազգի նպատակին հավասարեցվող ունիվերսալ միջոց է, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել սեփական օրակարգ և նպատակներ, դրանց հասնելու համար ինքնուրույն ընդունել որոշումներ, իրականացնել այդ որոշումները և տերը լինել սեփական հաջողությունների և նաև անհաջողությունների։


Անկախ պետության կարևորագույն գրավականներից է ազատ և անկախ քաղաքացին, ով հետամուտ լինելով սեփական նպատակներին և հարգելով իր ազգի ու պետության շահերը՝ գործում է սեփական երկրի օրենքներին և իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան և չի կարող ու չպետք է հանդուրժի որևէ արտաքին սուբյեկտի պարտադրած խաղի կանոնները, ինչ մակարդակում էլ դրանք լինեն։

Անկախ և ազատ քաղաքացին է, ով կարող է ձևավորել ազատ և ինքնուրույն տնտեսավարող, հասարակական և քաղաքական կազմակերպություններ և դրանց միջոցով սպասարկել իր և իր համախոհների, գործընկերների, սոցիալական խմբերի և այլ նմանատիպ շահերը՝ նպաստելով սեփական երկրի զարգացմանը։ Ինչքան ազատ և անկախ են տվյալ երկրի քաղաքացիները և նրաց կողմից ձևավորված կազմակերպություննրերը, այնքան ամուր են տվյալ երկիրը և նրա անկախության հիմքերը։

Բժիշկներն ու բուժաշխատողները, ինչպես նաև բժշկականի ուսանողները կանգնած են եղել անկախության շարժման ակունքներում, ակտիվորեն ներգրավված են եղել բոլոր գործընթացներում՝ մարտական գործողություններից մինչև քաղաքական գործընթացներ։ Մեր բազմաթիվ բժիշկներ և մասնագիտական կազմակերպություններ արժանիորեն ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը և մրցունակ են տարբեր տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպություններում, առավելագույնս օգտագործելով անկախության ընձեռած հնարավորությունները՝ բարելավելու ինչպես սեփական մասնագիտական որակները և առավելագույնս ինքնադրսևորվելու միջազգային ասպարեզներում, անյպես էլ զարգացնելու մեր երկրում սեփական մասնագիտական ոլորտի հնարավորություններն ու որակներ։

Հարգելի գործընկերներ,

Նորից շնորհավորելով անկախության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ և անկախության ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործում։

Ցանկանում եմ, որ բժիշկների և բուժաշխատողների գնահատականը պայմանավորված լինի ոչ թե մեկ միջադեպով, այլ այն ամբողջ գործունեությամբ, որը իրականացնում է մեզանից յուրաքանչյուրը և բոլորս համատեղ։

Կերտենք հաջողությունը միասին։

ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան

Բեռնել կից ֆայլը pdf

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր