Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Մամլո հաղորդագրություն թիվ 15 առ 11.06.2008
11-06-2008
Հարգելի բարեկամներ, համաձայն «Գովազդի» մասին ՀՀ օրենքի (30.04.1996) 15-րդ հոդվածի 6-րդ կետի արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը առանց ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության:

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիս ամսին դիմել էր ՀՀ առողջապահության նախարարություն` պարզելու համար, թե որ գովազդներն են մինչ օրս նախարարության թույլտվությունը ստացել: Համաձայն նախարարության տվյալների անցած տասը տարիների ընթացքում և ոչ մի գովազդատու չի դիմել նման թույտվություն ստանալու համար:

Անցած վեց ամիսների ընթացքում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից անց կացրած մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ գրեթե բոլոր ԶԼՄ-ներում առկա է առողջապահական ոլորտին վերաբերվող գովազդը, որը չունի համապատասխան թույլտվություն:

Կարծում ենք, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված և դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտնող «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» թիվ 1608-Ն որոշումը ժամանակին է և համապատասխանում է հասարակության պահանջներին: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որ որոշումը է իրագործվի ողջ ծավալով և չարժանանա 10 տարի առաջ ընդունված օրենքի բախտին:

Հայկական Բժշկական Ասոցիացիան, գիտակցելով առողջապահության ոլորտին վերաբերվող անբարեխիղճ գովազդի ողջ վտանգը մեր հանրապետության բնակչության համար, պատրաստակամություն է հայտնում իրագործել հասարակական հսկողություն և մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել վերոհիշյալ խնդիրը:

Հայկական Բժշկական Ասոցիացիան ակնկալում է բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը այս գործընթացում:

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր