Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Եվրոպական Ֆորումի Կոորդինացիոն Խորհոդի նիստը Երևանում
07-09-2009
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում տեղի կունենա Ազգային Բժշկական ասոցիացիաների Եվրոպական Ֆորումի Կոորդինացիոն Խորհոդի նիստը, որին կմասնակցեն Գերմանիայի, Իսրայելի, Սլովենիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Վրաստանի, Խորվաթիայի, Պորտուգալիայի և Հայաստանի ազգային բժշկական ասոցիացիաների ղեկավարները:

Ուզում ենք նշել, որ Հայաստանում նման հանդիպում առաջին անգամ է կազմակերպվում, և սա ուղղակիորեն կապված է 2007-ի ապրիլին Լիսաբոնում Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (իր մեջ ներառում է 61 եվրոպական երկրների ազգային ասոցիացիաներ և 10 այլ բժշկական կառույցներ) համաժողովում Հայաստանի բժշկական ասոցիացիայի նախագահ` Պարունակ Զելվեյանի կոորդինացիոն խորհրդում ընտրվելու հետ:

Նախատեսված Է այս միջոցառման ընթացքում քննարկել առողջապահության քաղաքականությանն ու կազմակերպման մոդելներին, ֆորումի ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև միջազգային կառույցներում ու ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Բարեբախտաբար, Հայաստանն իսկապես ունի ներկայացնելու բավականին նյութ թե՛ գիտական հետազոտությունների, և թե՛ առավել ևս գիտական մտքի և պոտենցիալի առումով:

Նիստի մասնակիցներին ողջյունի ուղերձ է հղել ՀՀ Առողջապահության նախարար պարոն Հ. Քուշկյանը: Նիստին կմասնակցի և ողջյունի խոսքով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ պարոն Ա. Սողոյանը:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու և լուսաբանելու Ազգային Բժշկական ասոցիացիաների Եվրոպական Ֆորումի Կոորդինացիոն Խորհոդի նիստը,

Սեպտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Մարիոթ Արմենիա, Աշոտ Երկաթ սրահ

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր