Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հ.Սարգսյանին
27-05-2022

Հարգելի պարոն Սարգսյան,

Ս.թ. մայիսի 24-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունվել է որոշում, որով նախատեսվում է մի շարք պոլիկլինիկաների վերակազմակերպում:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, խնդրում ենք տրամադրել.

1. Տվյալ որոշումը և որոշման տեղեկանք հիմնավորումը:

2. Երևան քաղաքի առողջապահական համակարգի վերակենդանացման, առողջացման և արդիականացման ծրագիրը, որի առաջին փուլով իրականացվում է այս վերակազմակերպումը, եւ այն իրավական ակտը, որով հաստատվել է տվյալ ծրագիրը:

3. Ինչպես նաև տեղեկատվություն, թե ո՞ր գերատեսչությունների, ինչ կազմակերպությունների և ինչ մասնագիտական շրջանակների հետ են քննարկվել տվյալ ծրագիրը և որոշումը:

Հայկական բժշկական ասոցիացիան (այսուհետ ՀԲԱ) բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների միավորում է, ասոցիացիայի անդամ են 42 մասնագիտական ասոցիացիաներ, 2003 թվականից անդամակցում է Համաշխարհային բժշկական ասոցիացիային:

ՀԲԱ-ն զբաղվում է առողջապահական հարցերով, համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի, տարբեր տեղական և միջազգային այլ կազմակերպությունների հետ, չունի որևէ քաղաքական ուղղվածություն. մասնագիտական կազմակերպությունների հավաքական կամքը ներկայացնող ՀԲԱ-ն չի կարող որևէ քաղաքական ուժի սպասարկել:

Հարգանքով,

ՀԲԱ նախագահ Ա.Սողոյան

Բեռնել կից ֆայլը pdf

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր