Համագործակցություն և փոխըմռնման հուագիր․ ՀԲԱ և Ֆրանսիական լույս ասոցիացիա
23-04-2022
Այսօր, ապրիլի 23-ին ստորագրվեց Հուշագիր Ֆրանսիական լույս ասոցիացիա / Lumière Française Action Médico-sociale ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԼՈՒՅՍ և Հայկական բժշկական ասոցիացիա ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ միջև
Համաձայն Հուշագրի` Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն են`
- Հիվանդների ախտորոշման, բուժման և ռեաբիլիտացիայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաների և արդի բժշկության վերաբերյալ տեղեկատվության ապահովում մարզերի բժիշկների համար:
- Փորձի փոխանակում բժշկագիտության տարբեր ոլորտներում,
- Բժշկագիտության բնագավառի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցող համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացում,
- Համատեղ գիտական կոնֆերանսների և կրթական սեմինարների կազմակերպում և իրականացում։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԼՈՒՅՍ ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը և Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը բարձր գնահատեցին մինչ այժմ առկա համագործակցությունը և կարևորեցին համագործակցության ինստիտուցիոնալացումը, որի առաջին քայլերից է սույն Հուշագրի ստորագրումը:
Շարունակելի...
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա