Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկում
04-04-2019
ՀՀ ԱՆ Ս․Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտում 04.04.2019թ․ տեղի ունեցավ առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որում ներառված էր նաև առողջապահության համընդհանուր ծածկույթի ապահովման նպատակով առողջության/բժշկության ապահովագրության ներդրման հիմնահարցերը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ Ասիական զարգացման բանկի առողջության ֆինասավորման, առողջապահական բարեփոխումների, առողջապահական համակարգերի և հանրային ֆինանսների հարցերով միջազգային խորհրդատու Ջորջ Սչիբերը։

Քննարկմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Ասիական բանկի և տեղական փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

56378072_2382194318471588_5979947072902660096_o.jpg?_nc_cat=110&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=23cd4fb7db5b6f878b8beeeada9b2adf&oe=5D0492B5

56219881_2382193975138289_3633663583637733376_o.jpg?_nc_cat=101&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=168e1b05a129ebf987c2954abcc9f2f0&oe=5D388FBB

Քննարկման ժամանակ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը կարևորեց բարեփոխումներում պետության ազնիվ դիրքորոշման անհրաժեշտությունը, քանի որ երկար տարիներ արտահայտված անհամապատասխանություն է եղել պետության կողմից պետական պատվերի համար հայտարարված ծավալի և դրա համար հատկացված ֆինանսական միջոցների միջև, ինչի արդյուքնում չափազանց խոցելի իրավիճակում է հայտնվել բժշկական անձնակազմը՝ ստիպված լինելով տարաբնույթ, ոչ «առողջ» հարաբերությունների մեջ մտնել հիվանդների և հարազատների հետ: Պ-ն Սողոյանը համոզմունք հայտնեց, որ նոր ֆինանսավորման մեխանիզմների մշակման և ներդրման արդյունքում վերջ կտրվի այդ գործելաոճին, իսկ Հայկական բժշկական ասոցիացիան պատրաստ է անհրաժեշտ մասնակցություն ունենալ բարեփոխման բոլոր փուլերում։

Ա. Սողոյան. «Ցանկացած բարեփոխում, այդ թվում ֆինասավորման մեխանիզմների բարեփոխում, կարող է արդյունավետ լինել, եթե կապահովի արժանապատիվ աշխատավարձ բժշկական անձնակազմի համար։ Հակառակ պարագայում, համակարգը կրկին կկանգնի «կոտրած տաշտակի առաջ»։ Եթե ֆինանսական բարեփոխումների համար գնագոյացման հաշվարկներում բժշկական անձնակազմի համար պատշաճ աշխատավարձ չի նախատեսվելու, ապա այդ հաշվարկները չեն կարող իրատեսական համարվել և դրանց վրա կառուցված ցանկացած բարեփոխում, ոչ միայն չի բարելավի վիճակը, այլ կլինի առնվազն ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնում»։

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր