Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
ՀԲԱ նախագահ Ա.Սողոյանի բաց նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին
02-11-2020

Պարոն նախագահ,

Այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախի և Ադրբեջանի սահմանին, (Սիրիայում և այլուր ձեր արարքներն անձամբ չեմ տեսել, բայց արձագանքները, տեսարանները միայն ավելի են հաստատում ներքոշարադրյալը), այն ինչ իրականացվում է Ձեր երկրում, հատկապես բժշկության ոլորտում, և այն ինչ կատարվում է Ձեզ հետ ակնհայտորեն ցույց է տալիս, որ Դուք որպես մարդ՝ բարոյապես արդեն գոյություն չունեք, իսկ ֆիզիկապես՝ ամիսների խնդիր է։

Ձեր բացահայտ աջակցությունը վայելող երկիրը՝ Ադրբեջանը, Ձեր իսկ հրահրմամբ ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, թիրախավորում առողջապահական հաստատությունները, անտեր և անթաղ թողնում իր համար զոհվածների դիակները, օգտվում վարձկան ահաբեկիչների ծառայություններից․․․ երևի դաժան է եղել Ձեր մանկությունը․․․

Դուք լուծարում եք Ձեր երկրի բժշկական ասոցիացիան․․․ երևի երեխա ժամանակ շատ են ձեզ վախեցրել, որ բժիշկները կսրսկեն․․․

Ձեզ բժիշկ եք երևակայում՝ մարդկանց «ուղեգրում եք» հոգեբույժի․․․ երևի բժիշկ դառնալու չիրականացված երազանքը ձեզ հանգիստ չի տալիս․․․

2007 թվականի հունվարի 19-ին, երբ Ստամբուլում գնդակահարվեց Հրանտ Դինքը, ես նամակ գրեցի իմ գործընկեր Թուրքիայի լավ քաղաքացի, այդ ժամանակվա Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Հարավային Եվրոպայում ներկայացուցիչ Լևենտ Քուեյին, որտեղ զարմանք էի հայտել այն հակասությունից, որ 2006-ին մեր տեսած Ստամբուլը, այն բարձր մակարդակի կազմակերպված աշխատանքը, որը կատարում էին մեր թուրք գործընկերները և այդ ստոր ու բարբարոս արարքը կարող են նույն տեղում և նույն ժողովրդի ներկայացուցիչների կողմից արված լինել, և հույս էի հայտնել, որ Թուրքիան կլինի այնպիսի երկիր, ինչպիսին մենք տեսել էինք 2006-ին և ոչ թե ինչպիսին էր 2007-ի հունվարի19-ին։ Ցավոք… Գիտենք նաև, թե ինչ հանգրվանի է հասել Ձեր գլխավորած բռնապետությունը։

Ի դժբախտություն և ողբերգություն ձեր երկրում ապրող ժողովուրդների՝ ժամանակը ցույց տվեց, որ ձեր ղեկավարությամբ երկիրն ավելի է թաղվում մարդատյացության և բարբարոսության մեջ, (տնտեսական և քաղաքական խնդիրների մասին թող դատեն մասնագետները) և այդ ամենի հերթական դրսևորումը Արցախի դեմ պատերազմն է։ Իսկ ինչ է լինում նրանց հետ, ովքեր լրջագույն խնդիրներ են հարուցում հայերի հանդեպ կարող եք իմանալ հետևելով ձեր երկրի հարյուր տարի առաջվա մարդասպան ու ոճրագործ ղեկավարների ճակատագրին, ովքեր մահվան դատապարտվեցին՝ Ձեր իսկ երկրի օրենքով։ Իսկ բժիշկների հանդեպ ճնշումները որևէ բռնակալի չեն թողել անգամ մահվան մահճում հանգիստ լինել։

Ցավոք վերջում չեմ կարող ձեզ առողջություն կամ հաջողություն մաղթել, քանի որ բոլորիցս լավ ինքներդ գիտեք, թե ինչ տանջանքներով եք հասնելու ձեզ համար փրկություն թվացող մահվանը, իսկ հաջողությունն էլ վաղուց արդեն լքել է Ձեզ, և նախկին հաջողությունների իներցիան վերջնականպես սպառվելու է Արցախի հարակից տարածքում անթաղ մնացած ձեր ահաբեկիչների նեխող դիակների վրա։

Արմեն Սողոյան

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ

Բեռնել կից ֆայլը pdf

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր