Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին
10-11-2022

Հարգելի տիկին Գրիգորյան

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր թուրք գործընկերոջ՝ Թուրքական Բժշկական Ասոցիացիայի (ԹԲԱ) նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինչանջիի (Şebnem Korur Fincancı) անհանգստացնող դեպքի վրա, ով գտնվում է կալանքի տակ այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Գերմանիայում կայացած ուղիղ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ կոչ արեց անկախ հետաքննություն անցկացնել Հյուսիսային Իրաքում քիմիական զենքի օգտագործման մասին պնդումների վերաբերյալ: Անկարայի 3-րդ ատյանի քրեական դատարանը նրան ձերբակալել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչության» մեղադրանքով:

Մենք աջակցում ենք Թուրքական Բժշկական Ասոցիացիային Համաշխարհային Բժշկական Ասոցիացիայի (ՀամԲԱ, WMA) գործունեության շրջանակներում, որի անդամներն են մեր երկու կազմակերպությունները: Պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինչանջիի մասնակցում է ՀամԲԱ-ի գործունեությանը՝ որպես խոշտանգումների դեմ պայքարող փորձագետ և որակավորված բժիշկ՝ դրսևորելով անմնացորդ նվիրում մարդու իրավունքներին և մեր մասնագիտության էթիկական արժեքներին:

Պրոֆեսոր Ֆինչանջիի դեմ քրեական հետաքննություն սկսելը լոկ այն պատճառով, որ նա կոչ է արել հետաքննել արգելված զենքի կիրառման մեղադրանքները, ակնհայտորեն խախտում է խոսքի ազատությունը և հակասում է մարդու իրավունքները պաշտպանելու թուրքական իշխանությունների ստանձնած պարտականությանը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Ուստի մենք կոչ ենք անում անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել նրան։

Զուգահեռաբար, հոկտեմբերի 30-ին Անկարայի գլխավոր դատախազությունը դատական գործընթաց է հարուցել ԹԲԱ-ի խորհրդի անդամներին աշխատանքից հեռացնելու կապակցությամբ՝ «ահաբեկչական կազմակերպությունների» օգտին նրանց գործողությունների կամ հայտարարությունների համար։

Թուրքական բժշկական ասոցիացիայի հետ տարիներ շարունակ մեր աշխատանքային հարաբերությունները վկայում են հակառակը․ այն նվիրված և վստահելի բժշկական մարմին է: Սա առաջին անգամը չէ, որ ԹԲԱ-ին սպառնում են։ 2020 թվականի հոկտեմբերին ՀամԲԱ-ն միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում պաշտպանել ԹԲԱ-ն որպես ազգային անկախ ասոցիացիա և որպես երկրի բոլոր բժիշկների հիմնական ներկայացուցչական մարմին:

Ազգային բժշկական ասոցիացիաների անկախության պաշտպանությունը չափազանց կարևոր է: Նրանք ներկայացնում են մեր մասնագիտության տեսակետները, ներառյալ էթիկական բժշկության պրակտիկայի ապահովման, որակյալ բժշկական օգնության տրամադրման և աշխատող բոլոր բժիշկների կողմից բարձր չափանիշներին հավատարիմ մնալու ջանքերը:

Թուրքիայի պետական մարմինների կողմից բժշկական մասնագիտության դեմ ուղղված այս միտումնավոր հարկադրանքի գործողությունները ուրջ մտահոգություն են առաջացնում առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում համաշխարհային հանրության համար: Մենք հավատում ենք, որ Ձեր միջամտությունը թուրքական իշխանությունների արարքներին՝ ի պաշտպանություն պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինչանջիի և ի պաշտպանություն ԹԲԱ-ի անկախության, նշանակություն կունենա և օգտակար կերպով կնպաստի բժշկական մասնագիտության միջազգային էթիկական չափանիշների պահպանմանը և հարգանքին բոլոր դեպքերում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար՝ Թուրքիայի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և փաստաթղթերին համապատասխան։

Կանխավ շնորհակալ ենք ձեր կողմից իրականացվելիք համաատասխան գործողությունների համար։

ՀԲԱ նախագահ

Արմեն Սողոյան

Բեռնել կից ֆայլը pdf

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր