
Ձեր դատին ենք հանձնում պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը։
Համարի «սիրտը»՝ թեմատիկ հոդվածաշարը, նվիրված է գործնականում հաճախ հանդիպող երակային թրոմբոէմբոլային հիվանդությանը և դրա առնչությանը քաղցկեղին։
«Գիտելիքի շտեմարան» բաժնի հոդվածն անդրադառնում է հանրային առողջապահության արդի խնդիրներից մեկին՝ տարեցների ընկնելուն:
Շարունակելով տարեցների թեման՝ «Ուսանողի անկյուն» բաժնում կարող եք ընթերցել տարեցների հոգեխանգարումներին նվիրված հոդվածը։ Նույն բաժնում տեղ է գտել կյանքի հակառակ ծայրում գտնվող բուժառուների՝ երեխաների սրտի աղմուկներին անդրադարձող հոդվածը։
«Պատկերադարան» խորագրի ներքո կարող եք տեսնել բազմաթիվ յուրօրինակ կլինիկական դեպքերի նկարագրություններ։
Քրոնիկական բորբոքային ռևմատիզմով հիվանդներ վարող բժիշկներին կհետաքրքրի Քովիդ-19 համավարակի համատեքստում այս հիվանդների շրջանում իրականացվող պատվաստումների առանձնահատկությունները ամփոփող հոդվածը։
Եվ վերջում առավել ընթերցասերներին հրավիրում ենք ծանոթանալու ֆրանսիացի դրամատուրգ և դերասան Մոլիերի «Երևակայական հիվանդը» պիեսի գլխավոր հերոսի կերպարի նորովի վերլուծությանը` արդի իրողությունների տեսանկյունից։

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա