Բժշկական էթիկայի միջազգային կոդ
09-12-2021
Ձեզ է ներկայացվում Համաշխարհային բժշկական ասոցիացիայի բժշկական էթիկայի միջազգային կոդեքսը:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈԴԵՔՍ
Ընդունվել է Համաշխարհային բժշկական ասոցիացայի 3-րդ գլխավոր ասամբլեայի կողմից, Լոնդոն, Անգլիա, 1949թ. հոկտեմբեր
և փոփոխվել 22-րդ Համաշխարհային բժշկական ասամբլեայի կողմից, Սիդնեյ, Ավստրալիա, 1968թ. օգոստոս,
և 35-րդ Համաշխարհային բժշկական ասամբլեայի կողմից, Վենետիկ, Իտալիա, 1983թ. հոկտեմբեր,
և 57-րդ ՀԲԱ գլխավոր ասամբլեայի կողմից, Պիլանեսբերգ, Հարավային Աֆրիկա, 2006թ. հոկտեմբեր
ԲԺՇԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է մշտապես ներկայացնի իր անկախ մասնագիտական դիրքորոշումը և պահպանի մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է հարգի իր բուժումն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ իրավասու պացիենտի իրավունքը։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է թույլ չտա, որ իր դիրքորոշումը ենթարկվի անձնական շահի կամ անազնիվ խտրականության ազդեցությանը։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է տրամադրի մասնագիտորեն և բարոյապես լիարժեք անկախ և համարժեք բժշկական ծառայություններ՝ պահպանելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և հոգատարությունը։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է լինի ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և զեկուցի համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի կամ իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ կամ խարդախությամբ։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է չստանա որևէ ֆինանսական օգուտ կամ ակնկալի այլ շահ՝ պացիենտին զուտ ուղեգրելիս կամ հատուկ նշանակակումներ կատարելիս։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է հարգի պացիենտների, գործընկերների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների իրավունքներն ու նախապատվությունները:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ընդունի իր կարևոր դերը հանրության կրթման գործում, սակայն մեծ զգուշություն դրևսորի հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները կամ բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական միջոցներով հրապարակելիս։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է պաշտոնապես հաստատի միայն այն, ինչն ինքն անձամբ է ստուգել։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ձգտի լավագույնս օգտագործել առողջապահական միջոցներն ի շահ պացիենտների և նրանց համայնքների:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ձգտի գտնել համարժեք խնամք և ուշադրություն այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է հարգի տեղական և ազգային էթիկայի նորմերը։
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է մշտապես հիշի մարդու կյանքի նկատմամբ հարգանքի իր պարտավորության մասին:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է բժշկական օգնություն տրամադրելիս գործի ըստ պացիենտի առավելագույն շահերի:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է իր պացիենտին վերաբերվի լիարժեք վստահությամբ և ապահովի նրա համար ողջ գիտական միջոցների մատչելիությունը: Եթե որևէ հետազոտությունը կամ բուժումը բժշկի հնարավորություններից վեր է, նա պետք է խորհրդակցի անհրաժեշտ հնարավորություններ ունեցող բժշկի հետ կամ պացիենտին ուղեգրի նրան:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է հարգի գաղտնապահության նկատմամբ պացիենտի իրավունքը: Գաղտնի տեղեկատվության բացահայտումը էթիկայի սահմաններում է, եթե պացիենտը համաձայն է, առկա է նրան կամ այլոց վնասի սպառնալիքի իրական և անհետաձգելի վտանգ կամ այդ վտանգը կարող է վերացվել միայն գաղտնիության սկզբունքի խախտմամբ:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է որպես մարդասիրական պարտավորություն ցուցաբերի անհետաձգելի օգնություն, քանի դեռ չի հավաստիացել, որ այլ մարդիկ ցանկանում են և կարող են տրամարդել տվյալ օգնությունը։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվի, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է չմտնի իր ներկա պացիենտի հետ որևէ սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերության մեջ։
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է գործընկերներին վերաբերվի այնպես, ինչպես ինքը կցանկանար, որ նրանք վերաբերվեն իր հետ։
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է պացիենտներին գրավելու նպատակով ՉԽԱԹԱՆԻ իր գործընկերների պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունները:
- ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է բժշկական անհրաժեշտության դեպքում հաղորդակցվի նույն պացիենտի բուժման մեջ ներգրավված գործընկերների հետ: Այսպիսի հաղորդակցումը պետք է հարգի պացիենտի գաղտնիությունը և սահմանափակվի միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Բեռնել կից ֆայլը
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա