Հայկական բժշկական ասոցիացիան Սրտաբանների հայկական ասոցիացիայի, Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:
Այս միջոցառման արդյունավետ իրականացման համար ստեղծվել է http://www.sirt.am/arm/mmm.html կայքը, որտեղ անանուն և կամավոր կերպով ներմուծվելու են սկրինինգային հետազոտության մասնակից անձանց զարկերակային ճնշման տվյալները, որի արդյունքում կստեղծվի տվյալների շտեմարան, որն էլ հնարավորություն կընձեռի գնահատել զարկերակային գերճնշման տարածվածությունն ու հսկման արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում:
Կայքում զետեղված են նաև զարկերակային ճնշման ճշգրիտ չափման նվազագույն կանոններն ու զարկերակային գերճնշման կանխարգելման կենսակերպային մոտեցումները:
Խնդրում ենք Ձեզ տրամադրել 10 րոպե ժամանակ և մասնակցել անանուն հարցմանը, ինչպես նաև իրականացնել զարկերակային ճնշման չափումներ Ձեր և ընտանիքի 18 տարեկանից բարձր անձանց մոտ հետևյալ հղումով. http://www.sirt.am/arm/test/user
Բուժաշխատող մեր ընկերներին խնդրում ենք ոչ միայն իրենց և ընտանիքի անդամներին ներառեն, այլ նաև ակտիվ սկրինինգ իրականացնեն բնակչության շրջանում: Հանրության շրջանում 40 օրյան ժամանակահատվածում նվազագույնը 500 անձանց մոտ սկրինինգային հետազոտության իրականացման պատրաստակամություն ունեցող բուժաշխատողները կարող են մասնակցել հետազոտության հետևյալ հղումով. http://www.sirt.am/arm/mmm.html
Բուժաշխատողներին՝ մանրամասների, լրացուցիչ և մասնագիտական տեղեկատվության, շտեմարան մուտք գործելու գաղտնաբառ ստանալու, կամ համապատասխան սարքավորումների տրամադրման համար կարող են դիմել zelveian@hotmail.com էլեկտրոնային հասցեով:
Խնդրում ենք նաև տարածել այս տեղեկատվությունը Ձեր շահագրգիռ ընկերների շրջանում:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա