Մարդու իրավունքները պացիենտի բուժման և խնամքի ոլորտում հայեցակարգը վերաբերում է մարդու ընդհանուր իրավունքների սկզբունքների կիրառմանը առողջապահական ծառայություն տրամադրող բոլոր շահագրգիռ կողﬔրի համար:
Որպես գործնական, «ինչպես գործել» սկզբունքով իրավաբանների համար կազմված ուղեցույց, այս գործնական ուղեցույցը նպատակ ունի պատկերացում տալ առողջապահական ծառայությունների տրամադրման ոլորտում հիմնական իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կառուցակարգերի օգտագործման վերաբերյալ: Ուղեցույցում պարբերաբար անդրադարձ է կատարվում սահմանադրական տարբեր դրույթների, օրենքների, կանոնակարգերի և հրամանների, որոնք վերաբերում են պացիենտներին ու առողջապահական ծառայություն տրամադրողներին, և դրանք դասակարգվում են ըստ իրավունքի կամ պատասխանատվության: Բացի այդ, դրանում ներկայացվում են օրինակներ և իրական դեպքեր, որոնցով նախկինում զբաղվել են իրավաբանները:
Ուղեցույցի նպատակն է բարձրացնել իրազեկման աստիճանը գործող իրավական կառուցակարգերի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել` պացիենտի բուժման և խնամքի հետ կապված չարաշահումները վերացնելու համար: Պատշաճ կիրառում ստանալու դեպքում գործող օրենքները կարող են ուղղվել իրավունքների տարածված խախտումների դեմ` շնորհիվ իրազեկված համաձայնության, գաղտնիության և խտրականության բացառման: Քանի որ դա հնարավոր է իրականացնել ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական կառուցակարգերի ﬕ ջոցով, սույն ուղեցույցն անդրադառնում է վեճերի լուծման դատական և այլընտրանքային եղանակների, ինչպիսիք են` օմբուդսﬔնները և էթիկայի վերանայման կոﬕ տեները: Հույս է հայտնվում, որ սույն ձեռնարկն օգտակար կլինի իրավաբանների և այլ մասնագետների համար արագ փոփոխվող հետխորհրդային իրավական դաշտում:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա