Հանրահայտ վիրաբույժ պրոֆեսոր, Լորդ Արա Դարզին, սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանիայի գիտական ասոցիացիայի նախագահի պաշտոնը
Լորդ Արա Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համատնօրենն է, ղեկավարում է նաև Պոլ Հեմլինի անվան վիրաբուժության ամբիոնը, Մարսդենի Թագավորական հիվանդանոցը և Քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտը, առողջապահության բնագավառում նորարարությունների համաշխարհային գագաթնաժողովի գործադիր նախագահն է:
Գագաթնաժողովը զբաղվում է առողջապահական ոլորտում գիտականորեն հիմնավորված լավագույն մեթոդների և գաղափարների հայտնաբերմամբ և ներդրմամբ: Այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում COVID-19-ի համավարակի պայմաններում և լավ հնարավորություն է համախմբելու տարբեր գիտնականներին, քաղաքականություն կառուցողներին և հասարակաությանը, նաև կիրառելով իր փորձը միավորելու գիտությունը և քաղաքականությունը, ինչպես նաև համախմբելու գիտության տարբեր ուղղությունները գեներացնելու հետազոտություններն ու հայտնագործությունները։
Արա Վարդգես Դարզին ծնվել է Բաղդադում 1960թ. մայիսի 7-ին, որտեղ նրա տատը և նախատատը հանգրվանել են՝ փրկվելով Եղեռնից, այդ ժամանակ Էրզրումում ապրող նրանց ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվել էին թուրքերի կողմից: 17 տարեկանում մեկնել է Դուբլին՝ բժշկական կրթություն ստանալու։ Արան սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, այնուհետև գիտական կոչում է ստացել Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջում, որը համարվում է Իռլանդիայի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը: Համադասարանցիները նրան անվանում էին Դարա Դարզի (Dara-ն և Darcy-ն իռլանդական անուն և ազգանուն են): 1990 թ. Դարզին տեղափոխվում է Անգլիա. նա վիրաբույժ է աշխատում Միդդլսեքս և Սուրբ Մարիայի հոսպիտալներում: Վեց տարի անց Դարզին դառնում է պրոֆեսոր և զբաղեցնում կարևոր պետական պաշտոններ՝ այդ թվում ղեկավարելով Քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտը: Ի վերջո, Դարզին դառնում է Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգի նախարար՝ իրականացնելով ազգային առողջապահական համակարգի բարեփոխումներ և ձեռք բերելով համաշխարհային ճանաչում՝ շնորհիվ նորարարական գաղափարների, որոնք կիրառվում են մի շարք երկրներում:
Լորդ Դարզիի հետազոտությունները ուղղված են բժշկական օգնության որակի բարձրացմանը: Նա հայտնի է որպես մինիմալ ներթափանցող ռոբոտացված վիրաբուժության առաջամարտիկ և ռոբոտացված վիրաբուժության Կայսերական Համլին կենտրոնի համահիմնադիր և համատնօրենն է: 2002թ.-ին արժանացել է Ասպետի տիտղոսի բժշկության և վիրաբուժության մեջ ունեցած ձեռքբերումների համար, իսկ 2019թ.-ին՝ Ճապոնիայի ամենավարկանիշային մրցանակի գլոբալ առողջապահության և Ճապոնիայի բժշկության զարգացման մեջ ունեցած ներդրումների համար: Բրիտանիայի ազնվականությունը փակ ակումբ է. գրեթե անհնար է ակումբ «սողոսկել փողոցից»: Այնուամենայնիվ, հասարակ հայ ընտանիքի՝ Արա Դարզի անուն-ազգանունով զավակին դա հաջողվել է. այժմ նա Լորդ է և կրում է բարոն տիտղոսը (բարոն Դենհեմ):
Բոլորն են ցանկանում հաջություն, բայց այն բաժին է հասնում նրանց, ովքեր ճիշտ են ընտրում նրան հասնելու ուղին, ինչպես նաև աշխատասիրությունն ու նվիրվածությունն են հաջողության ուղղորդիչները։ Ձեր նվիրվածությո ւնը, եռանդը և փայլատակումները ոգեշնչող են։
Հայկական բժշկական ասոցիացիան շնորհավորում է և մաղթում է Ձեզ նորանոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք։
ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա