Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Կլինիկական այցեր մարզային պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ
02-03-2005
Այս տարի Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) կլինիկական այցեր կկատարի մարզային պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ:

Այցելության ընթացքում կցուցաբերվի բժշկական օգնություն, կհատկացվեն դեղորայք եւ բուժսարքավորումներ:

Ըստ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի, անցած տարի նման այցեր են կազմակերպվել Արմավիրի, Լոռու, Արարատի մարզեր, Աբովյանի կանանց գաղութ, Ճամբարակ և Սպիտակ: Հետազոտվել են 1200-ից ավելի հիվանդներ, բաժանվել է դեղորայք և գրականություն «Առողջ ապրելակերպիե վերաբերյալ: Մի շարք կլինիկաների հանձնվել են Օնտարիոյի հայկական համայնքի ուղարկած բուժսարքավորումներ:

Այցելությունների ընթացքում տեղի բժիշկների համար կազմակերպվում են նաև կլոր սեղաններ: Պ. Զելվեյանը նշեց, որ իրենք հատուկ են վերաբերվում Սպիտակի մանկատանը, որտեղ «Մայր Թերեզաե բարեգործական կազմակերպության հովանավորության տակ գտնվող հաշմանդամ և մտավոր հետամնաց երեխաներին միշտ բժշկական օգնություն են ցուցաբերում:

Ասոցիացիան նախատեսում է այս տարի նաև հեռուստատեսային ծրագիր սկսել, որը ասոցիացիայի նախագահի վստահեցմամբ, չի ունենա գովազդային բնույթ:

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր