Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որի արդյունքում վնաս է հասցվում մարդու առողջությանը, ինչպես նաև, ցանկացած գործողություն, որի արդյունքում վնաս է հասցվում բժշկի կամ բժշկական կազմակերպության բարի համբավին և հեղինակությանը։ Եվ բժիշկները, և պաշտոնյաները և ԶԼՄ-ները պետք է զգուշանան կատարելու այնպիսի գործողություններ, ինչի արդյունքում կխախտվի թիվ մեկ՝ «Մի վնասիր» սկզբունքը։
Սակայն, հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրանում այն դեպքում, երբ պետք է անաչառ քննություն իրականացնել, գտնել իրական պատճառները և, եթե մեղավորներ կան՝ նաև նրանց, և միջոցներ ձեռնարկել՝ հետագա նմանատիպ երևույթները կանխելու համար։
Համոզված ենք, որ նման դեպքում պետք է իրականացվի օբյեկտիվ մասնագիտական քննություն, որը կպատասխանի ինչ է տեղի ունեցել և ինչու հարցերին, որից հետո արդեն, որոշում ընդունելու իրավունք ունեցողները կորոշեն՝ ինչ միջոցներ ձեռնարկել, նմանատիպ դեպքերը նվազեցնելու, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես բացառեու համար։ Եվ միայն այս գործողությունները իրականացնելուց հետո կարելի է գնահատականներ տալ, եզրակացություն անել և տեղեկատվություն տարածել։ Պատրաստ ենք ներգրավել ցանկացած աշխատանքային խմբում կամ հանձնաժողովում, որը մասնագիտական հարթությունում կուսումնասիրի տեղի ունեցածը և կներկայացնի օբյեկտիվ գնահատական տեղի ունեցածի վերաբերյալ։
Հայկական բժշկական ասոցիացիայի Գործադիր վարչություն
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա