Նոյեմբերի 5-ին համագործակցության հուշագիր կստորագրվի «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա» և «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության միջև, հինգաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին միությունից:
Համագործակցության հուշագրի կնքումով կողմերը հաստատելու են իրենց պատրաստակամությունը նպաստելու դեղագործության և բժշկության ոլորտներում գործարարության կայուն և շարունակական զարգացմանը, ոլորտների ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացմանը, դեղագործության ոլորտի արտադրության որակի բարելավմանը, և, դրան համապատասխան, ոլորտի արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, ինչպես նաև առողջապահության և դեղագործության ոլորտներում գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը և գիտաժողովների կազմակերպմանը, աշխատաշուկայի պահանջների շարունակական ուսումնասիրմանը, դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա