Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին…
27-09-2021
Մեկ տարի առաջ այս օրը բացվեց մեր օրերի Հայաստանի ամենաողբերգական էջը:
Ադրբեջանական զինված ուժերը նենգաբար հարձակվեցին Արցախի վրա:
44 օր անընդմեջ գործի էր դրվել ժամանակակից, շատ դեպքերում արգելված զինտեխնիկա և միջոցներ: Վիրավորների հոսքը դեպի բուժհաստատություններ անչափելի էր:
Մեր զինվորների կողքին մարտնչում էին նաև սպիտակ բանակի զինվորները՝ բժիշկները: Հաճախ անելով անհնարինը՝ նրանք կարողանում էին մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ վիրավորների: Ցավոք, շատերը անմահացան մեր նորօրյա հերոսամարտում:
Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին…
Այսօրվա հրամայականն է՝ ավելի միասնական լինել, ավելի նվիրված աշխատել, ավելի բարձր գիտակցել մասնագիտական պարտքը և առավելագույնը անել մեր պետականության հզորացման համար:
Հիշում ենք՝ Արցախը վիրավոր է, ոչ թե զոհված:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա