Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Երևանի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին» (պոլիկլինիկաների վերակազմակերպման մասին) որոշման կապակցությամբ Հայկական բժշկական ասոցիացիայի հայտարարություն
03-08-2022
Երևանի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին» (պոլիկլինիկաների վերակազմակերպման մասին) որոշման կապակցությամբ Հայկական բժշկական ասոցիացիայի հայտարարություն
Ուսումնասիրելով ավագանու նիստի հեռարձակումը, տեղեկանք-հիմնավորումը, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ Ազգային ժողովից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը՝ հարկ ենք համարում ներկայացնել.

Բարեփոխումների գործընթացի ամբողջականությունը ենթադրում է միջոցառումների ծրագրային իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն որոշակի արդյունքային ցուցանիշների ապահովմանը։ Այդ տեսանկյունից, շատ կարևոր է, որպեսզի ենթակառուցվածքների ուժեղացմանը վերաբերող որոշումները հիմնավորված լինեն համայնքի բնակիչներին ամբուլատոր-պոլիկլինիկական ամբողջական և որակյալ ծառայությունների տրամադրման հնարավորությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների նկարագրով։ Մինչդեռ, կայացված որոշումը և դրա հիմնավորումները՝ բացի վարչարարական և ֆինանսական ցուցանիշների մասնակի համադրումներից, չեն պարունակում բնակչությանը համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններով ապահովելու խնդրի լուծումներ։

Բացի դա, ծախսարդյունավետության գնահատականները՝ այդ թվում ըստ նորմատիվների ֆինանսավորման համեմատականները, ելնում են ԱԱՊ գործող ֆինանսավորման նորմատիվների պահանջներից, մինչդեռ բազմիցս շեշտվել է, որ առողջապահության ոլորտը տարիներ շարունակ թերֆինանսավորվում է և ֆինանսավորման առկա չափաքանակները համադրելի չեն ամբուլատոր-պոլիկլինիկական մակարդակում սահմանված ծավալների ամբողջական իրականացման հետ։

ՀՀ ԱՆ կողմից 2022-ին ընդունվել է ԱԱՊ օղակի զարգացման ռազմավարությունը և ակնկալվում է նախագծել և փորձարկել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների մոդելներ, ուստի հիմնավորման մեջ ներկայացված հղմամբ առկա նորմատիվ փաստաթուղթը, դրանում ներկայացված նորմատիվները բավականին հնացած են և չեն արտահայտում ներկայումս խնդրո առարկա կազմակերպությունների կողմից սպասարկվող բնակչության թվաքանակի և դրանց ներկայացվող պահանջների իրական վիճակը։

Ելնելով վերը ներկայացվածից.

Գնահատում ենք, որ.

  • «Երևան քաղաքի առողջապահական համակարգի վերակենդանացման, առողջացման և արդիականացման ծրագիր», որի առաջին փուլով իրականացվում են այս վերակազմակերպումները, որպես այդպիսին, հաստատված որևէ նորմատիվ ակտով՝ գոյություն չունի
  • որոշման համար հիմք հանդիսացող տեղեկանք-հիմնավորումը հինգ էջով նկարագրում է ընդհանուր ֆինանսատնտեսական վիճակը, սակայն բացակայում է որևէ տեղեկավություն այն մասին, թե քննարկվե՞լ են արդյոք բարելավման այլ տարբերակներ, և եթե այո, ապա որոնք են դրանք, ինչու՞ է ընդունվել վիճակը լավացնելու այս մոտեցումը: Ավելին, չկա ներկայացված՝ արդյունքում ինչ է ստացվելու, ոչ թե կառուցվածքային առումով, այլ այն խնդիրների լուծման առումով, որոնք ներկայացված են տեղեկանք հիմնավորումում. ինչքանով կբարձրանա աշխատավարձը, կբարելավվի բուժօգնության որակը և կավելանա քաղաքացիների բավարարվածությունը։
  • որոշումը չունի որևէ ծրագրային հիմք, կամ գոնե ձևակերպված որևէ ծրագրի մաս չի կազմում, հիմնված չէ Երևան քաղաքի ԱԱՊ համակարգի, թեկուզև Երևանի քաղաքապետարանի ենթակայության համակարգի իրական վերլուծության վրա և չի քննարկված մասնագիտական լայն շրջանակների հետ:

Երևանի ավագանուն, որն ընտրված է Երևանի ընտրողների կողմից և կրում է պատասխանատվություն Երևանի բնակչության առջև.

Կոչ ենք անում

  • ձեռնպահ մնալ տեղեկանք հիմնավորումում նախատեսված «ընդ որում՝ նախատեսվում է «Թիվ 1 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություների կողմից մատուցվող ծառայությունները մեկտեղել ք. Երևան Մոսկովյան 13 հասցեում» գործողություններ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելուց՝ առանց բազմակողմանի վերլուծության, բավարար հիմնավորումների, չափելի արդյունքների ներկայացման և մասնագիտական շրջանակների հետ քննարկման
  • այսուհետ նախագիծ ներկայացնողներից պահանջել ծրագրային մոտեցում, որը կներառի ոչ միայն առկա վարչական և ֆինանսական թերությունները, այլև առնվազն իրավիճակի բազմակողմանի վերլուծություն, խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ և հիմնավորումներ տարբերակներից առաջարկվողի վերաբերյալ:

Առաջարկում ենք հետագա բարեփոխումներ իրականացնելիս,

  • բարեփոխման իրականացման ամբողջականության ապահովման նպատակով մշակել ծրագիր, որտեղ արտացոլված կլինեն հիմնական նպատակները, չափելի արդյունքները և այդ նպատակներին հասնելու միջոցառումները։ Ընդ որում, նշված ծրագրում արտացոլված միջոցառումները պետք է համահունչ լինեն առողջապահության ոլորտում ընդհանուր քաղաքականության հետ և ապահովեն բնակիչների համար ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների որակը և հասանելիությունը:
  • Ենթակառուցվածքների զարգացմանը միտված փոփոխությունները զուգորդել համայնքի բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարիքների գնահատման հետ:
  • Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ծավալների և որակի բարելավմանը միտված որոշումների կայացման համար իրականացնել համապարփակ վերլուծություններ՝ ընդգրկելով նաև ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերի ամբողջական գնահատման աշխատանքները։

Այդ առումով մեր պատրաստակամությունն ենք հայտնում օժանդակել Երևանի ավագանուն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին առողջապահական համակարգի զարգացման ծրագրի կազմման ընթացքում, կազմակերպել քննարկումներ մասնագիտական և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ, մասնակցել միջոցառումների ծրագրերի կազմմանն ու իրականացման վերահսկողությանը։

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր