Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
ՀԲԱ Գործադիր վարչության հայտարարությունը կորոնավիրուսի պանդեմիայի վերաբերյալ
13-03-2020
​Հարգելի գործընկերներ, ՀՀ ում կորոնավիրուսով հիվանդների առկայության պարագայում ավելի է մեծացել մեր՝ բժիշկներիս և բոլոր բուժաշխատողների պատասխանատվությունը, որպես օգնության անմիջական ցուցաբերողների, աջակցողների և կազմակերպողների։

Այդ պատճառով մասնագիտական գիտելիքներին և հմտություններին զուգահեռ, այժմ առավել կարևորվում են նաև բժիշկների և բոլոր բուժաշխատողների խոսքը և վարքը։

Խոսքը պետք է լինի օբյեկտիվ, հավասարակշռված, հիմնված միայն իրական/գիտական փաստերի վրա և զերծ լինի որևէ չճշտված տեղեկատվությունից: Վարքը պետք է լինի ավելի պատասխանատու, կարգապահ, պատրաստակամ և վստահություն ներշնչող։

Ելնելով վերը նշվածից կոչ ենք անում

  • Պահպանել բժշկական էթիկայի, դեոնտոլոգիայի և կոլեգիարության նորմերը,
  • Հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և գործելակարգերին,
  • Վստահություն ներշնչել դիմողներին և մերձավորներին
  • Զերծ մնալ սեփական ենթադրությունները կամ ոչ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը որպես իրական փաստ ներկայացնելուց, ինչպես նաև տարբեր անձնական, խմբակային, քաղաքական կամ այլ շահի սպասարկման նպատակով, ստեղծված իրավիճակի օգտագործման գայթակղությունից։

Ցանկալի է նաև, ստեղծված իրավիճակում առաջացած էներգիան և առողջության հանդեպ ընդգծված ուշադրությունն ուղղել մարդկանց տեղեկացվածության բարձրացմանը, առողջ ապրելակերպի և հիգիենայի կանոնների պահպանման քարոզչությանը։

Մեր կոչումն ու պարտքն է, անկախ սպառնացող վտանգից լինել այնտեղ, որտեղ կա մեր օգնության կարիքը՝ կլինի մարտի դաշտում, թե անգամ մահացու վտանգ ներկայացնող հիվանդի կողքին։ Նման պատրաստվածություն ունեցողներիս համար կորոնավիրոսի դեմ պայքարը, հանուն մեր քաղաքացու առողջության, չի կարող որևէ խուճապ կամ լարվածություն առաջացնել։ Բնականաբար, չպետք է մոռանանք նաև սեփական առողջությունն ու անվտանգությունը, քանի որ քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգների ժամանակ առավել անհրաժեշտ է բժշկի և բոլոր բուժաշխատողների առողջությունը, որը գրավականն է գործունեության արդյունավետության և էֆեկտիվության։

Բուժաշխատողների առողջության պահպանմանը նպաստելու համար թարգմանվել է և կոսմետիկ փոփոխություններով ՀԲԱ կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրված է ԱՄՆ ՀՎԿ ուղեցույցը «տանը, կամ տուն չհանդիսացող բնակելի տարածքում» հետազոտություն կամ միջոցառում իրականացնելիս, որի որոշ դրույթներ շատ օգտակար կարող են լինել բոլոր բուժաշխատողների համար։

ՀԲԱ գործադիր վարչություն

cdc-coronavirus-1.jpg

cdc-coronavirus-2.jpg

cdc-coronavirus-3.jpg

cdc-coronavirus-4.jpg

cdc-coronavirus-5.jpg

cdc-coronavirus-6.jpg

cdc-coronavirus-7.jpg

cdc-coronavirus-8.jpg

cdc-coronavirus-9.jpg

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր