Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
ՀԲԱ-ն այսուհետ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա է
14-05-2021
ՀԲԱ-ն այսուհետ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա է
​14.05.2021թ. Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում տեղի ունեցավ Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) համագումարը, որին մասնակցում էին 34 մասնագիտական ասոցիացիաների պատվիրակներ։

Օրակարգում՝ ՀԲԱ կանոնադրական փոփոխություններ և ղեկավար կազմի ընտրություններ։

Իրականացված կանոնադրական փոփոխությունների արդյունքում Հայկական բժշկական ասոցիացիան վերածվեց ասոցիացիաների ասոցիացիայի՝ միավորելով ՀԲԱ անդամակցելու դիում ներկայացրած 39 մասնագիտական աոցիացիաների:

Կանոնադրությամբ հաստատվեց նաև, որ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀԲԱ կառավարման բարձարագույն մարմինն է լինում անդամ ասոցիացիաների նախագահներից կազմված Խորհուրդը, Ընտրված նախագահի ինստիտուտի ներդրմամբ կանոնադրության ուժով ՀԲԱ նախագահը փոխվում է երկու տարին մեկ, ՀԲԱ ղեկավարման գործառույթն իրականացնում է Գործադիր վարչությունը նախագահի և ընտրված նախագահի հետ միասին:

Ընտրությունների արդյունքում Հայկական բժշկական ասոցիացիայի Ընտրված նախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Վարչության նոր ընտրված անդամներն են`

  • Սերգեյ Սարգսյան
  • Երվանդ Հակոբյան
  • Մանիկ Գեմիլյան
  • Հայկ Ենոքյան
  • Սեդրակ Նարիմանյան
  • Սևակ Պապոյան
  • Գևորգ Փաշիկյան
  • Լուսինե Հարությունյան:

Ամրագրվեց նաև, որ առողջապահության ոլորտի մասնագետներին ներկայացնող ասոցիացիաները միավորող Հայկական բժշկական ասոցիացիան զերծ է մնում քաղաքական գործընթցների մասնակցությունից, ինչպես ձևակերպեց ՀԲԱ գործող նախագահ Արմեն Սողոյանը՝ «մասնագիտական ոլորտը ներկայացնող ասոցիացիաների ասոցիացիան կարիք չունի սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերը, քաղաքական ուժերը պետք է սպասարկեն բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը նպատակ դարձրած առողջապահության ոլորտի մասնագետների հավաքական կամքին»:

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր