Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Հայկական բժշկական ասոցիացայի հայտարարությունը
04-10-2019
ՀԲԱ-ն դատապարտում է ցանկացած արարք, ինչը ստվեր է գցում բժշկի պատվին և արժանապատվությանը և վտանգում մարդու, այդ թվում բժշկի առողջությունը։

Առավել ևս, դատապարտելի է, երբ բժիշկների միջև որևէ խնդիր լուծելու փորձ արվում է գործընկերային հարաբերություններից դուրս։

Հարցերը բռնության և ֆիզիկական ուժի կիրառմամբ լուծելը դատապարտելի է անկախ այն ծնող պատճառներից, իրականացնողների կարգավիճակից, ֆիզիկական և խոսքային/լեզվական հնարավորություններից։

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին հետայսու զերծ մնալ`

  • որևէ հարց գործընկերային հարաբերություններից դուրս լուծելու փորձերից
  • արդեն իրավապահների վարույթին հասած երևույթի մասին որևէ կողմնակալ դրսևորումներից:

Որևէ հարց գործընկերային հարաբերություններից դուրս լուծելը բացառելու նպատակով առաջարկում ենք բոլոր կոնֆլիկտոգեն հարցերը, առանց սեփական խոսքային/լեզվական հնարավորություններին կամ ֆիզիկական ուժին ապավինելով լուծել փորձելը՝ ներկայացնել ՀԲԱ Էթիկայի հանձնաժողովում քննարկման։

Արդարության գործոնի ապահովումը երաշխավորում ենք։

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր