Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
«Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով պանել քննարկումը և հայաստանյան ասոցիացիաները. Արմեն Սողոյան
07-07-2019
«Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով պանել քննարկումը և հայաստանյան ասոցիացիաները. Արմեն Սողոյան
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի 6-ին, պանել քննարկման ֆորմատով կայացավ «Հայաստանի Հանրապետության բժշկական ասոցիացիաների գործունեությունը» խորագրով ներկայացումների շարքը, համանախագահներ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ, Ամերիկայի հայ բժիշկների ընկերության էքս նախագահ Վիգեն Սեփիլյան:

Server InfoԱրմեն Սողոյանի հետ զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի և նրա գործունեության մասին:

8imca-soghoyan.jpg#asset:67

- Այս տարի՝ հունիսի 21-ին, Հայ Ամերիկյան առողջության կենտրոնում Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ի՞նչ կողմերի միջև է կնքվել հուշագիրը:

- Բուժաշխատողի օրվա առթիվ Հայկական բժշկական ասոցիացիան՝ մասնագիտական ասոցիացիաների հետ, կազմակերպել էր «Մասնագիտական ասոցիացիաների դերը արդի առողջապահության ոլորտում» թեմայով խորհրդաժողով: Խորհրդաժողովի արդյունքում 32 ասոցիացիաների կողմից ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի հուշագիրը ստորագրած ասոցիացիաները միասնաբար համագործակցելու են Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:

- Խնդրում եմ մանրամասնել, ո՞րն է հուշագրի նպատակն ու կարևորությունը:

- Հուշագրի նպատակն է՝ բարձրացնել առողջապահության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բուժաշխատողների դերը, բարձրացնել համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպություններում հայաստանյան կազմակերպությունների լիարժեք ներգրավումն ու գործունեության արդունավետությունը, մշակել և իրականացնել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել պետական և մասնագիտական հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունավետությունը։

- Ի՞նչ նոր գաղափարներ, կամ համագործակցային ծրագրեր քննարկվեցին տվյալ պանելի ընթացքում: Ինչո՞վ կարևորվեց այն:

- Պանել քննարկման ընթացքում, ելույթ ունեցող հայաստանյան կազմակերպությունները համառոտ ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, այնուհետ ներկայացվեցին Ռուսաստանի հայ բժիշկների միությունը և Ամերիկայի հայ բժիշկների ընկերությունը։ Հայաստանյան կազմակերպությունների կողմից, որպես համագործակցության թիրախներ նշվեցին մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացման, կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի, շարունակական կրթական ծրագրերին առնչվող խնդիրները։

Ռուսաստանյան և ամերիկյան կազմակերպությունների կողմից ավելի կարևորվեց 2021թ․ Մոսկվայում կայանալիք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի 13-րդ վեհաժողովին ավելի ներկայացուցչական և կազմակերպված մասնակցության հարցը, և դրանում Հայկական բժշկական ասոցիացիայի համախմբող դերի բարձրացումը։ Քննարկման արդյունքում մեկ անգամ ևս փաստվեց Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։ Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ չկա որևէ շահերի բախում Բժշկական ասոցիացիայի և նեղ մասնագիտական ասոցիացիաների միջև, այլ կա միայն միմյանց ուժեղացնելու և արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն, ինչը լայն դաշտ է բացում կոնսոլիդացիոն գործընթացների համար։

Պանելի քննարկմանը ելույթ ունեցան.

  • Երվանդ Հակոբյան - Հայկական արյունաբանական ասոցիացիա
  • Կոստան Ղալումյան Ռադոլոգներների հայկական ասոցիացիա
  • Արմեն Վարոսյան - «Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների (ինտենսիվիստների) միավորում» ՀԿ
  • Հասմիկ Ղազինյան - Հայկական Լյարդաբանական ասոցիացիա
  • Լամարա Մանուկյան – Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա
  • Սուրեն Ստեփանյան - Վիրաբույժների հայկական ասոցիացիա ՍՍ
  • Համայակ Սիսակյան - Սրտաբանների հայկական ասոցիացիա
  • Գեղանուշ Ստեփանյան – Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա
  • Ռուբեն Հովհաննիսյան - Ուրոլոգներ հայկական ասոցիացիա
  • Վարտա Բաբալյան - Օստեոպորոզի հայկական ասոցիացիա
  • Վահան Գևորգյան - Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիա
  • Մկրտիչ Մկրտչյան – Հայկական թորակալ ասոցիացիա

Քննարկմանը ներկա էին և զուտ ժամանակի սղության պատճառով ելույթներ չունեցան Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի, Վերարտադրողական առողջության հայակական ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ ակնաբանների ասոցիացիայի, Պաթֆիզիոլոգների հայկական ասոցիացիայի, Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Քիթ-կոկորդ-ականջաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները։

Ռուսաստանյան բժիշկների ղեկավար կազմի ներկայացուցիչը Ստեփան Մաթևոսյան (ղեկավարը՝ Բագրատ Ալեքյան, մեկնել էր նախորդ օրը):

Աղբյուր - 5imca

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր