Armenian Site
    <dc:language>en</dc:language>
Բժշկական էթիկայի կանոնակարգ
      <description>Հարգելի գործընկերներ,
Շնորհակալություն:</description>
Երիկամների կծիկային ֆիլտրացիայի հաշվարկման ծրագրի
      <description>Ռ. Բաղդասարյանը եւ Ա.Պետրոսյանը սիրով տրամադրել են երիկամների կծիկային ֆունկցիայի հաշվարկման համար հատուկ ստեղծված հայալեզու ծրագիր, որը մշակվել է MS Access ծրագրային տիրույթում: Այն կարող եք վարբեռնել՝ սեղմելով այս հղումը (ֆայլի տեսակը՝ rar, չափսը՝ 2 մԲ):</description>
Առողջապահության համակարգի վերաբերյալ քննարկումը
Լրացուցիչ. Նախապես հայտարարված ս.թ. ապրիլի 17-ի հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մոտ օրերս կտեղադրվի առաջիկա հանդիպման ամսաթիվը եւ վայրը:</description>
Շուտով կավարտվի ԵՊԲՀ  հայկ. բուժ.ֆակ.-ի 93թ. շրջանավարտների էջը
      <description>Շուտով կավարտվեն ԵՊԲՀ հայկական բուժական ֆակուլտետի 1993թ. շրջանավարտների էջի պատրաստման աշխատանքները, որի նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այցելելով այս էջը: 
Ձեր դիտողությունները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել մեզ՝ հետեւյալ էջից:</description>
Անդամավճարներ
      <description>Հարգելի ՀԲԱ-ի անդամներ, 
Առայժմ մենք չենք կարող ապահովել անդամավճարի էլեկտրոնային փոխանցում, այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ համապատասխան վճարները կատարել Հայկակակն Բժշկական Ասոցիացիայի գրասենյակում` Թումանյան 38/9 հասցեով: 
Ներքևում նշված անդամավճարը հաշվարկված է եվրոյով:
Հայաստան Զարգացող երկրներԶարգացած երկրներՇարքային20*40*90*Ուսումնառող10*20*40*Տարեց10*20*40*Վաստակավոր30*60*130* 
*Անդամավճարն ընդունվում է ՀՀ ազգային դրամով: 
ՀՀ ազգային դրամի համար
ՙԱռէկսիմբանկ՚ Հայաստանի Հանրապետություն, Երևան 
Հաշի համարը: 138260100 
Հաշվետիրոջ անվանումը: Հայկական Բժշկական Ասոցիացիա 
For EURO: 
Beneficiary Bank: A/c No. 0812190400, AREXIMBANK CJSC, Yerevan, Armenia. SWIFT: RKASAM22 
Intermediary Bank: DRESDNER BANK AG, Frankfurt/Main, Germany. SWIFT: DRESDEFF 
Beneficiary Name: Armenian Medical Association. 
Account Number: 01382690149 
For USD: 
Intermediary Bank: DRESDNER BANK AG, FRANKFURT/MAIN, GERMANY 
SWIFT: DRESDEFF 
Acc. No. 0812190400/400 
Beneficiary Bank: AREXIMBANK CJSC, Yerevan, Armenia. 
SWIFT: RKASAM22 
Armenian Medical Association. 
Account Number: 138260102 
*Խնդրում ենք որևէ դրամային փոխանցում կատարելուց հետո ուղարկել ֆաքս կամ էլեկտրոնային նամակ: 
Անդամավճարները Դուք կարող եք մուծել նաև Հայկակական Բժշկական Ասոցիացիայի գրասենյակում` Թումանյան փ. 38/9 հասցեով: 
Մանրամասն տեղեկությունների և ծագող հարցերի դեպքում դիմեք մեզ:</description>
Պատվավոր անդամի մրցանակ
      <description>Պատվավոր անդամի կոչումը հանդիսանում է Հայկական Բժշկական Ասոցիացիայի ամենաբարձր կոչումը: Այն տրվում է Հայաստանում գիտական, կրթական և հասարակական մեծ ներդրում ունեցող և միջազգային ճանաչում ունեցող անձանց:
Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է կենդանության օրոք` ընձեռելով համապատասխան առավելություններով:</description>
Պատվոգրեր
      <description>Հետևյալ մրցանակներն ու պատվոգրերը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից սովորաբար տրվում են Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովների ժամանակ: 
Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովի նախագահի մրցանակ 
Առանձին սեկցիաների հաղթողների աշխատանքները կգնահատվեն գիտաժողովի նախագահի կողմից և ներկայացված աշխատանքներից մեկը կպարգևատրվի նախագահական մրցանակով: 
Պարտադիր պայմաններն են.
  հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
  պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը
  պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
Ազգային պատկանելիության խտրականություն և ներկայացվող աշխատանքների վերաբերյալ սահմանափակումներ չկան: 
Դրամաշնորհը կազմում է 1200$ ԱՄՆ դոլլար: 
Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ: 
Հաղթողները պարտավորվում են գիտաժողովին պարգևատրված գիտական աշխատանքները ներկայացնել ArMJ ամսագրում տպագրության` գիտաժողովից ոչ ուշ քան 3 ամիս հետո ժամանակահատվածում: 
Արտերկրում կարճաժամկետ դասընթացների համար տրվող դրամաշնորհ 
Պարտադիր պայմաններն են.
  հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
  պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
  Անկախ ազգային պատկանելիությունից իր մասնագիտական գործունեությունը պետք է ծավալի ՀՀ-ում
  Մրցույթի ժամանակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի անդամները ունեն առավելություն
Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի Դրամաշնորհ
Կիրառական և Ֆունդամենտալ Սրտաբանության ասպարեզում ձեռքբերումների համար: 
Այս Դրամաշնորհը սահմանվել է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կոզմից` Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի օգնությամբ 2001թվ.: Դրամաշնորհին կարող են արժանանալ կիրառական և տեսական սրտաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացրած երիտասարդ գիտնականները: 
Պարտադիր պայմաններն են.
  հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
  պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
  ներկայացրած գիտական աշխատանքը պետք է վերաբերվի սրտաբանությանը
Դրամաշնորհի կատեգորիաներն են` 
1. Կիրառական հետազոտություններ կիրառական սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության բնագավառներում: 
2. Տեսական սրտաբանություն` ներառյալ ‎սրտի ֆիզիոլոգիան, պաթոլոգիան, մոլեկուլյար և բջջային սրտաբանությունը և այլն: 
Հաղթողը յուրաքանչյուր կատեգորիայում պարգևատրվում է 2000$ ԱՄՆ դոլլարի չափով: 
Ճանպարհորդային Դրամաշնորհ 
Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ ճանապարհորդային դրամաշնորհներ տրամադրում է արտերկրի երիտասարդ բժիշկներին, որոնք պետք է ներկայացնեն բանավոր կամ պոստերային աշխատանքներ: 
Նախապատվությունը տրվում է մինչև 35 տարեկան կամ ուսումնառության մեջ գտնվող, ներկայացված աշխատանքի առաջին հեղինակներին: Զարգացող երկրներից մասնակցող բժիշկներն ունեն առավելություն: Ճանպարհորդային դրամաշնորհի չափը կազմում է 400 ԱՄՆ դոլլար: 
2003 թվ. Ճանպարհորդային Դրամաշնորհի են արժանացել`
Վասիլյեվ Իգոր, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 
Ահմեդ Շաքի, Դակա, Բանգլադեշ, 
Սլադկովա Նելլի, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 
Սադեղի Հոմայոն, Արբադիլ, Իրան, 
Պետրոունիտչև Ալեքսեյ, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 
Մելիքյան Էրման, Սաութամփտոն, Մեծ Բրիտանիա, 
Մարիմի Մեհրան, Շիրազ, Իրան, 
Բեքեիրնիա Միր Ռեզա, Թեհրան, Իրան, 
Աբդուլին Մառատ, Տյումեն, Ռուսաստանի Դաշնություն, 
Հյուրանոցային Դրամաշնորհ 
Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ տրամադրում է հյուրանոցային դրամաշնորհներ բանավոր կամ պոստերային աշխատանք ներկայացնող սահմանափակ ‎ֆինանսական ռեսուրսների տեր մասնակիցներին: 
Նախապատվությունը տրվում է զարգացող երկրների ուսումնառող հեղինակներին: Հյուրանոցային դրամաշնորհը նախատեսված է փոխհատուցել իտաժողովի ընթացքում Երևանում բնակության ծախսերը: 
2003 թվ. Հյուրանոցային Դրամաշնորհի են արժանացել` 
Ալիմբեկով Կանչորո, Բիշկեկ, Ղրղզստան, 
Ասքարյան Մեհրդադ, Շիրազ, Իրան, 
Շետովա Իրմա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, 
Սմիրնով Անտոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 
Շոքու‎ֆի-Մոգիման Շաբնամ, Թեհրան, Իրան, 
Կրյաժեվա Մարիա, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն, 
Թաջիկ Փարվին, Թեհրան, Իրան, 
Լվովա Յուլիա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, 
Շահին Աղաեյի, Շիրազ, Իրան, 
Աբդուլլին Մարատ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, 
Ալարիո Ջիովաննի, Մադրիդ, Իսպանիա,</description>
Գ. Հարությունյանի անվան կրթաթոշակ
      <description>Գ. Հարությունյանի անվան կրթաթոշակը ստեղծվել է ՀԲԱ ղեկավար մարմինների և անդամների նախաձեռնությամբ` ի հիշատակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ Գարեգին Հարությունյանի: 
Կրթաթոշակի նպատակն է դրամաշնորհի միջոցով աջակցել լիդերին հատուկ հատկանիշներ ունեցող, հասարակական ակտիվ կեցվածք դրսևորող, ինչպես նաև գիտական և կրթական ասպարեզում ակնառու հաջողություններ ունեցող ԵՊԲՀ-ի ուսանողներից որևէ մեկին: 
Կրթաթոշակների թիվը` 1 
Հատկացվող գումարը` ամիսը 30.000 դրամ, մեկ տարի ժամկետով` սկսած հունվարից: 
Առաջադրվող պայմանները` 
1. ԵՊԲՀ-ի նախաավարտական կուրսի ուսանող (ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներ` 5-րդ կուրս, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետներ` 4-րդ կուրս): 
2. Ուսումնառության ողջ ընթացքում լավ կամ գերազանց առաջադիմություն: 
3. Հետաքրքրվածություն գիտական հետազոտություններում: Գիտական աշխատանքների/զեկույցների առկայությունը համարվում է մեծ առավելություն: 
4. Մասնագիտական անդամակցություն (որևէ ասոցիացիայի անդամ, մասնագիտական պարգևներ և այլն): 
5. Օտար լեզուների իմացությունը պարտադիր չէ, սակայն համարվում է առավելություն: 
Ինչպե՞ս դիմել
Բոլոր հետաքրքրված ուսանողները պետք է Հայկական Բժշկական Ասոցիացիայի գրասենյակ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. 
1. Կրթության և մասնագիտական փորձի ամփոփագիր (CV): 
2. Մրցույթին մասնակցելու դրդապատճառների համառոտ շարադրանք: 
3. Հրատարակված գիտական աշխատանքների/զեկույցների լրիվ ցանկ: 
4. Երաշխավորագիր այն ասոցիացիայից կամ այլ մասնագիտական կազմակերպությունից, որին անդամակցում է դիմորդը: 
5. Ցանկացած այլ փաստաթղթեր կամ դիպլոմներ, որոնք վկայում են մասնագիտական առաջընթացի ասպարեզում դիմորդի հետաքրքրվածության և ակտիվության մասին: 
Դիմումների հանձնման վերջնաժամկետը` ս.թ. դեկտեմբերի 22-ը: 
Մրցութային հանձնաժողովը կրթաթոշակի բոլոր թեկնածուների հետ հարցազրույց է անցկացնելու մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը: 
Շնորհավորում ենք 2006թ. մրցույթի հաղթողին` 
Սևակ Մկրտչյան 
ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 5րդ կուրս 
Երևանի Պետական Բժշկական Համալսարան</description>
Ապացուցողական բժշկության գրադարան
      <description>Հայկական Բժշկական Ասոցիացիայի նպատակների մեջ է մտնում ապացուցողական բժշկության ներդնում ու զարգացումը Հայաստանում: Ի սկզբանե ՀԲԱ-ի գործադիր վարչությունը որոշում էր կայացրել հիմնադրել ապացուցողական բժշկության գրադարան: Այնուամենայնիվ, միայն 2003թ. շնորհիվ Բրիտանական Բժշկական Ամսագրի և Էյդ Արմենիա կազմակերպության հնարավոր դարձավ ստեղծել ապացուցողական բժշկության գրադարան, որը ներառում է կիրառական բժշկության և հասարակական առողջության թեմաներով շուրջ 300 անվանում գիրք: 
Մենք խրախուսում ենք բոլոր բժիշկներին, գիտնականներին և հատկապես ուսանողներին օգտվել Ասոցիացիայի գրադարանից: 
Գրադարանը տեղակայված է Հայկական Բժշկական Ասոցիացիայի գրասենյակում և յուրաքանչյուրը կարող է օգտվել նրա տեղեկատվական իրերից` գրքերից, ամսագրերից, տեսաերիզներից և այլն: 
Կարող եք ծանոթանալ Ապացուցողական Բժշկության Գրադարանի  գրքերի ցուցակին հենց հիմա:</description>
Նվիրատվություններ
      <description>Հայկական Բժշկական Ասոցիացիան անկախ, նյութական շահեր չհետապնդող կազմակերպություն է: Հայկական Բժշկական Ասոցիացիան աջակցում է բժիշկներին և պացիենտներին` իրականացնելով բազմաթիվ կրթական դասընթացներ, հետազոտություններ և կլինիկական ծրագրեր:
Հայկական Բժշկական Ասոցիացիայի ‎ֆինանսական հիմնական աղբյուրը անդամավճարներն են և կամավոր նվիրատ‎վությունները:
Ձեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք զարգացնել ընթացիկ և ապագա ծրագրերը: 
Հայկական Բժշկական Ասոցիացիա աշխատակազմը և անդամները կգնահատեն Ձեր աջակցությունը: Մենք նաև ուրախ կլինենք որպես նվիրատվություն ստանալ բժշկական հրատարակություններ, գրասենյակային կամ բժշկական սարքավորումներ` ՀՀ մարզերում կլինիկական այցեր կազմակերպելու համար: 
Եթե Դուք ուզում եք աջակցել Հայկական Բժշկական Ասոցիացիային, խնդրում ենք գրեք մեզ: 
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: 
Ստորև բերված են մեր հաշվեհամարները` 
ՀՀ ազգային դրամի համար
Հաշի համարը: 138260100 
EURO: 
Account Number: 01382690149 
USD: 
SWIFT: DRESDEFF 
Acc. No. 0812190400/400 
SWIFT: RKASAM22 
Armenian Medical Association. 
Account Number: 138260102 
Նվիրատվությունը Դուք կարող եք կատարել նաև Հայկակական Բժշկական Ասոցիացիայի գրասենյակում` Թումանյան փ. 38/9 հասցեով: 