Ասոցիացիայի անդամ կարող է լինել բժշկական և բժշկա-կենսաբանական կրթություն ունեցող կամ ուսումնառող, 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունըª անկախ սեռից, ազգությունից, կրոնական դավանանքից և քաղաքական համոզմունքներից: Ասոցիացիայի անդամը պարտավորվում է երնթարկվել Ասոցիացիայի կանոնադրությանը և կայացած որոշումներին` անկախ Ասոցիացիայի գործունեությանը իր ներգրավածության աստիճանից, ինչպես նաև պարտավորվում է վճարել անդամավճար:
Ասոցիացիայի շարքային անդամ. կարող է լինել բժշկական/կամ բժշկակենսբանական կրթություն ունեցող մինչև 65 տարեկան ցանակացած անձ:
Ասոցիացիայի ուսումնառող անդամ. այս կատեգորիայի անդամ կարող են լինել բժշկական/կամ բժշկակենսբանական կրթական գործընթացի մեջ գտնվող մինչև 35 տարեկան անձիք: Ուսումնառող անդամը չի կարող ընտրվել Ասոցիացիայի ղեկավար մարմիններ:
Ասոցիացիայի տարեց անդամ. այս կատեգորիայի անդամ կարող են դառնալ 65 տարեկանից բարձր անձիք կամ թոշակառուները: Ասոցիացիայի տարեց անդամը չի կարող ընտրվել Ասոցիացիայի ղեկավար մարմիններ:
Ասոցիացիայի վաստակավոր անդամ. անդամության այս կատեգորիան շնորհվում է գիտական, կրթական և մասնագիտական մեծ ավանդ ունեցող անհատներին: Վաստակավոր անդամի թեկնածուն միջազգային գրախոսվող ամսագրերում պետք է ունենա համապատասխան քանակով գիտական տպագիր աշխատանքներ (10հեղինակային և 10 համահեղինակային):
Ասոցիացիայի պատվավոր անդամ այս կատեգորիան շնորհվում է Հայաստանում գիտական, կրթական և հասարակական մեծ ներդրում ունեցող և միջազգային ճանաչում ունեցող անձին: Պատվավոր անդամը ազատվում է ամենամյա անդամավճարից:
Ասոցիացիայի բոլոր անդամները անդամակցում են նաև Համաշխարհային Բժշկական Ասոցիացիային:
Եթե Դուք ունեք հարցեր կապված ամդամակցության հետ, ապա դիմեք մեզ:


