Հայկական Բժշկական Ասոցիացիայի նպատակների մեջ է մտնում ապացուցողական բժշկության ներդնում ու զարգացումը Հայաստանում: Ի սկզբանե ՀԲԱ-ի գործադիր վարչությունը որոշում էր կայացրել հիմնադրել ապացուցողական բժշկության գրադարան: Այնուամենայնիվ, միայն 2003թ. շնորհիվ Բրիտանական Բժշկական Ամսագրի և Էյդ Արմենիա կազմակերպության հնարավոր դարձավ ստեղծել ապացուցողական բժշկության գրադարան, որը ներառում է կիրառական բժշկության և հասարակական առողջության թեմաներով շուրջ 300 անվանում գիրք:
Մենք խրախուսում ենք բոլոր բժիշկներին, գիտնականներին և հատկապես ուսանողներին օգտվել Ասոցիացիայի գրադարանից:
Գրադարանը տեղակայված է Հայկական Բժշկական Ասոցիացիայի գրասենյակում և յուրաքանչյուրը կարող է օգտվել նրա տեղեկատվական իրերից` գրքերից, ամսագրերից, տեսաերիզներից և այլն:
Կարող եք ծանոթանալ Ապացուցողական Բժշկության Գրադարանի
գրքերի ցուցակին հենց հիմա:


