Հետևյալ մրցանակներն ու պատվոգրերը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից սովորաբար տրվում են Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովների ժամանակ:
Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովի նախագահի մրցանակ
Առանձին սեկցիաների հաղթողների աշխատանքները կգնահատվեն գիտաժողովի նախագահի կողմից և ներկայացված աշխատանքներից մեկը կպարգևատրվի նախագահական մրցանակով:
Պարտադիր պայմաններն են.
- հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
- պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը
- պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
Ազգային պատկանելիության խտրականություն և ներկայացվող աշխատանքների վերաբերյալ սահմանափակումներ չկան:
Դրամաշնորհը կազմում է 1200$ ԱՄՆ դոլլար:
Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:
Հաղթողները պարտավորվում են գիտաժողովին պարգևատրված գիտական աշխատանքները ներկայացնել ArMJ ամսագրում տպագրության` գիտաժողովից ոչ ուշ քան 3 ամիս հետո ժամանակահատվածում:
Արտերկրում կարճաժամկետ դասընթացների համար տրվող դրամաշնորհ
Պարտադիր պայմաններն են.
- հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
- պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը
- պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
- Անկախ ազգային պատկանելիությունից իր մասնագիտական գործունեությունը պետք է ծավալի ՀՀ-ում
- Մրցույթի ժամանակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի անդամները ունեն առավելություն
Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:
Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի Դրամաշնորհ
Կիրառական և Ֆունդամենտալ Սրտաբանության ասպարեզում ձեռքբերումների համար:
Այս Դրամաշնորհը սահմանվել է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կոզմից` Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի օգնությամբ 2001թվ.: Դրամաշնորհին կարող են արժանանալ կիրառական և տեսական սրտաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացրած երիտասարդ գիտնականները:
Պարտադիր պայմաններն են.
- հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ
- պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը
- պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք
- ներկայացրած գիտական աշխատանքը պետք է վերաբերվի սրտաբանությանը
- Մրցույթի ժամանակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի անդամները ունեն առավելություն
Դրամաշնորհի կատեգորիաներն են`
1. Կիրառական հետազոտություններ կիրառական սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության բնագավառներում:
2. Տեսական սրտաբանություն` ներառյալ սրտի ֆիզիոլոգիան, պաթոլոգիան, մոլեկուլյար և բջջային սրտաբանությունը և այլն:
Հաղթողը յուրաքանչյուր կատեգորիայում պարգևատրվում է 2000$ ԱՄՆ դոլլարի չափով:
Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:
Ճանպարհորդային Դրամաշնորհ
Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ ճանապարհորդային դրամաշնորհներ տրամադրում է արտերկրի երիտասարդ բժիշկներին, որոնք պետք է ներկայացնեն բանավոր կամ պոստերային աշխատանքներ:
Նախապատվությունը տրվում է մինչև 35 տարեկան կամ ուսումնառության մեջ գտնվող, ներկայացված աշխատանքի առաջին հեղինակներին: Զարգացող երկրներից մասնակցող բժիշկներն ունեն առավելություն: Ճանպարհորդային դրամաշնորհի չափը կազմում է 400 ԱՄՆ դոլլար:
2003 թվ. Ճանպարհորդային Դրամաշնորհի են արժանացել`
Վասիլյեվ Իգոր, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Ահմեդ Շաքի, Դակա, Բանգլադեշ,
Սլադկովա Նելլի, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Սադեղի Հոմայոն, Արբադիլ, Իրան,
Պետրոունիտչև Ալեքսեյ, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Մելիքյան Էրման, Սաութամփտոն, Մեծ Բրիտանիա,
Մարիմի Մեհրան, Շիրազ, Իրան,
Բեքեիրնիա Միր Ռեզա, Թեհրան, Իրան,
Աբդուլին Մառատ, Տյումեն, Ռուսաստանի Դաշնություն,
Հյուրանոցային Դրամաշնորհ
Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ տրամադրում է հյուրանոցային դրամաշնորհներ բանավոր կամ պոստերային աշխատանք ներկայացնող սահմանափակ ֆինանսական ռեսուրսների տեր մասնակիցներին:
Նախապատվությունը տրվում է զարգացող երկրների ուսումնառող հեղինակներին: Հյուրանոցային դրամաշնորհը նախատեսված է փոխհատուցել իտաժողովի ընթացքում Երևանում բնակության ծախսերը:
2003 թվ. Հյուրանոցային Դրամաշնորհի են արժանացել`
Ալիմբեկով Կանչորո, Բիշկեկ, Ղրղզստան,
Ասքարյան Մեհրդադ, Շիրազ, Իրան,
Շետովա Իրմա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Սմիրնով Անտոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Շոքուֆի-Մոգիման Շաբնամ, Թեհրան, Իրան,
Կրյաժեվա Մարիա, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Թաջիկ Փարվին, Թեհրան, Իրան,
Լվովա Յուլիա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Շահին Աղաեյի, Շիրազ, Իրան,
Աբդուլլին Մարատ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Ալարիո Ջիովաննի, Մադրիդ, Իսպանիա,


