Հայկական բժշկական ասոցիացիայի անդամն իրավունք ունի`.
- Ընտրվել նրա ղեկավար մարմիններ` բացառությամբ Ասոցիացիայի ուսումնառող և տարեց անդամների:
- Մասնակցել Ասոցիացիայի ղեկավար մարմինների ընտրությանը:
- Խորհրդակցության ձայնի իրավունքով մասնակցել Ասոցիացիայի բոլոր ստորաբաժանումների նիստերին` անկախնրանցում իր ներգրավվածությունից:
- Մասնագիտության համապատասխան ընդգրկվել սեկցիայում:
- Անվճար ինֆորմացիա ստանալ Հայաստանում բժշկագիտության նորությունների վերաբերյալ:
- Ստանալ Պատվոգրեր և Դրամաշնորհներ Ասոցիացիայի և նրա գործընկերների կողմից:
- Ստանալ անդամակցության սերտիֆիկատ:
- Անվճար բաժանորդագրվել "Armenian Medical Journal"-ի առաջին, հայկական, գրախոսվող բժշկական ամսագրին, որը լույս է տեսնում տարեկան 4 անգամ և ունի իր էլեկտրոնային տարբերակը: Ամսագրի առաջին համարի հրատարակումը տեղի կունենա 2008 թվականին:
- Օգտվել Ասոցիացիայի կողմից կազմակերպվող գիտաժողովի, ինչպես նաև այլ հանդիպումների, սիմպոզիումների և կրթական ծրագրերի մասնակցության գրանցման համար նախատեսված զեղջային համակարից:
- Ասոցիացիայի և գործընկերների կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել անվճար կամ զեղջ գներով (Բիոստատիստիկայի, բժշկական անգլերեն և այլն):
- Օգտվել Ասոցիացիայի միջոցներից (ինտերնետ, գրադարան և այլն):
- Օգտվել http://www.armeda.am էլեկտրոնային էջը փակ ինֆորմացիոն աղբյուրից, ինչպես խորհրդատվություն ստանալ E-consillium կապի միջոցով:
Վաստակավոր անդամների լրացուցիչ իրավասությունները.
- Վաստակավոր անդամի վկայական:
- Մասնակցություն Ասոցիացիայի գիտական նիստերին և գիտաժողովներին:
- Առանձնահատուկ նախապատվություն Ասոցիացիայի կողմից կազմակերպվող իտաժողովին` հյուրանոցային համարների ամրագրում, մասնակցության առաջնահերթ գրանցում, ոսկե կրծքանշան:
- Վաստակավոր անդամների տեղեկատու:
Պատվավոր անդամների առավելությունները
- Պատվավոր անդամի վկայական:
- Ոսկե մեդալի շնորհում:
- Պատվավոր անդամը անդամավճարից ազատում:
- Առանձնահատուկ նախապատվություն Ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա գիտաժողովին` հյուրանոցային համարների ամրագրում, մասնակցության առաջնահերթ գրանցում, ոսկե կրծքանշան:
- Պատվավոր անդամների տեղեկատու:


