Նպատակները
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են` իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
Խնդիրները
- աջակցել հետդիպլոմային շարունական կրթությանը Հայաստանում
- կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ
- նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում
- համագործակցել Հայաստանի և արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ
- աջակցել և գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին և գործընթացներին
- աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ուղղված իրակնացվող միջոցառումներին
- պաշտպանել իր անդամների իրավունքներն ու շահերը


