Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002թ. և հանդիսանում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն Հայաստանում: Հայկական Բժշկական Ասոցիացիան անկախ նյութական շահեր չհետապնդող, հասրակական կազմակերպություն է, որի նպատակներից է աջակցել հետդիպլոմային շարունակական կրթությանը Հայաստանում, կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու պացիենտների իրավունքներն ու շահերը:
Հայկական Բժշկական Ասոցիացիան պաշտպանում է իր շարքերում ընդգրկված մասնագետ բժիշկների մասնագիտական, սոցիալական և տնտեսական իրավունքները:
Հայկական Բժշկական Ասոցիացիայի ղեկավարը հանդիսանում է Նախագահը, Ասոցիացիայի գործունեության ընթացիկ ծրագրերը իրականացնում է Գործադիր վարչությունը, որն կազմված է Ասոցիացիայում գործող կոմիտեների նախագահներից և քարտուղարներից:


