Հայկական բժշկական ասոցիացիան իր բոլոր գործընկերներին հրավիրում է «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում առողջապահության համակարգի մարտահրավերները և հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով հերթական բաց քննարկմանը:
Լրացուցիչ. Նախապես հայտարարված ս.թ. ապրիլի 17-ի հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մոտ օրերս կտեղադրվի առաջիկա հանդիպման ամսաթիվը եւ վայրը:
Ասոցիացիայի կողմից կներկայացվի երկու զեկույց՝
1. Առողջապահության համակարգի ֆինանսավորման հիմնախնդիրները ֆինանսական ճգնաժամի պայմաններում
2. Հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները
Հուսով ենք, որ Ձեր շահագրգիռ մասնակցությունը ավելի բովանդակալից և արդյունավետ կդարձնի քննարկումը:


