Հարգելի գործընկերներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԲԱ-ի կողմից մշակվող «Բժշկական էթիկայի կանոնակարգի» նախնական տարբերակը: Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքները եւ դիտողությունները ներկայացվող նյութի վերաբերյալ, որոնք կարող եք անմիջականորեն ուղղել մեզ՝ հետադարձ կապի էջից:
Շնորհակալություն:
ԲԺՇԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
- Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը:
- Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը:
- Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը:
- Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ` պահպանելով մարդուհանդեպ հարգանքը և հոգատարությունը:
- Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և ներկայացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ:
- Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս:
- Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները:
- Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց:
- Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել:
- Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները` ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների:
- Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ:
- Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը:
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
- Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին:
- Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով:
- Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը: Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ:
- Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը: Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ:
- Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել:
- Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ:
- Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
- Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն:
- Չխաթարել իր գործընկերների հարաբերություններըպացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով:
- Ըստ բժշկական անհրաժեշտության` հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ եղեկատվությամբ:


