16-07-2008 Բժշկական էթիկայի կանոնակարգ
Հարգելի գործընկերներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԲԱ-ի կողմից մշակվող «Բժշկական էթիկայի կանոնակարգի» նախնական տարբերակը: Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքները եւ դիտողությունները ներկայացվող նյութի վերաբերյալ, որոնք կարող եք անմիջականորեն ուղղել մեզ՝ հետադարձ կապի էջից:
Շնորհակալություն:
Մանրամասն »
|
11-09-2009 Երիկամների կծիկային ֆիլտրացիայի հաշվարկման ծրագրի
Ռ. Բաղդասարյանը եւ Ա.Պետրոսյանը սիրով տրամադրել են երիկամների կծիկային ֆունկցիայի հաշվարկման համար հատուկ ստեղծված հայալեզու ծրագիր, որը մշակվել է MS Access ծրագրային տիրույթում: Այն կարող եք վարբեռնել՝ սեղմելով այս հղումը (ֆայլի տեսակը՝ rar, չափսը՝ 2 մԲ):
Մանրամասն »
|
27-03-2009 Առողջապահության համակարգի վերաբերյալ քննարկումը
Հայկական բժշկական ասոցիացիան իր բոլոր գործընկերներին հրավիրում է «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում առողջապահության համակարգի մարտահրավերները և հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով հերթական բաց քննարկմանը:
Լրացուցիչ. Նախապես հայտարարված ս.թ. ապրիլի 17-ի հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մոտ օրերս կտեղադրվի առաջիկա հանդիպման ամսաթիվը եւ վայրը:
Մանրամասն »
|
27-10-2008 Շուտով կավարտվի ԵՊԲՀ հայկ. բուժ.ֆակ.-ի 93թ. շրջանավարտների…
Շուտով կավարտվեն ԵՊԲՀ հայկական բուժական ֆակուլտետի 1993թ. շրջանավարտների էջի պատրաստման աշխատանքները, որի նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այցելելով այս էջը:
Ձեր դիտողությունները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել մեզ՝ հետեւյալ էջից:
Մանրամասն »
|
05-06-2008 Սեմինար՝ «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով
2008թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով` նվիրված հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացած ռազմավարական կարևորության հիմնահարցերին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Կլոր սեղանի ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվեց 2 զեկուցում:
Մանրամասն »
|
26-04-2008 Սեմինար՝ «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ»…
2008 թվականի ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների միջազգային միության (Movement Disorder Society) հետ համատեղ կազմակերպել էին «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» խորագրով սեմինար:
Մանրամասն »
|