armeda.am Welcome to ArMA
 
ENG սկիզբ հղումներ կոնֆերանս ֆորումներ կապ
 
Ընդհանուր
Մեր մասին
Նպատակներ եւ խնդիրներ
Կառուցվածք
Կանոնադրություն
Կոնֆերանսներ
Ծրագրեր
 
Անդամակցություն
Ներածություն
Իրավունքներ
Ինչպես անդամակցել
Անդամակցել
Անդամավճար
Մեր անդամները
 
Մրցանակներ
Պատվոգրեր
Պատվավոր մրցանակ
Գ.Հարությունյանի կրթաթոշակ
Դրամաշնորհներ
 
Բժիշկների համար
Գրադարան
Բեռնաթափումներ
Աշխատատեղեր
Ուղեցույցներ
 
Պացիենտների համար
Տեղեկատվություն
 
Էլ. տեղեկատու
2007
2006
2005
 
Աջակցություն ՀԲԱ-ին
Համագործակիցներ
Նվիրատվություններ
Հովանավորներ
Աջակցե՛ք ՀԲԱ-ին
Պատվոգրեր

Հետևյալ մրցանակներն ու պատվոգրերը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից սովորաբար տրվում են Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովների ժամանակ:

Երիտասարդ Բժիշկների Միջազգային Գիտաժողովի նախագահի մրցանակ

Առանձին սեկցիաների հաղթողների աշխատանքները կգնահատվեն գիտաժողովի նախագահի կողմից և ներկայացված աշխատանքներից մեկը կպարգևատրվի նախագահական մրցանակով:

Պարտադիր պայմաններն են.


  • հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ

  • պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը

  • պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք

Ազգային պատկանելիության խտրականություն և ներկայացվող աշխատանքների վերաբերյալ սահմանափակումներ չկան:

Դրամաշնորհը կազմում է 1200$ ԱՄՆ դոլլար:

Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:

Հաղթողները պարտավորվում են գիտաժողովին պարգևատրված գիտական աշխատանքները ներկայացնել ArMJ ամսագրում տպագրության` գիտաժողովից ոչ ուշ քան 3 ամիս հետո ժամանակահատվածում:

Արտերկրում կարճաժամկետ դասընթացների համար տրվող դրամաշնորհ

Պարտադիր պայմաններն են.


  • հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ

  • պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը

  • պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք

  • Անկախ ազգային պատկանելիությունից իր մասնագիտական գործունեությունը պետք է ծավալի ՀՀ-ում

  • Մրցույթի ժամանակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի անդամները ունեն առավելություն


Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:

Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի Դրամաշնորհ

Կիրառական և Ֆունդամենտալ Սրտաբանության ասպարեզում ձեռքբերումների համար:

Այս Դրամաշնորհը սահմանվել է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կոզմից` Էդմոնդ Քյոսայանի Հիշատակի Հիմնադրամի օգնությամբ 2001թվ.: Դրամաշնորհին կարող են արժանանալ կիրառական և տեսական սրտաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացրած երիտասարդ գիտնականները:

Պարտադիր պայմաններն են.


  • հաղթողը պետք է ծնված լինի 1963թվ. կամ ավելի ուշ

  • պետք է լինի գիտաժողովին ներկայացրած գիտական աշխատանքի սեղմագրի առաջին հեղինակը

  • պետք է կատարի գրանցման վճարը նախօրոք

  • ներկայացրած գիտական աշխատանքը պետք է վերաբերվի սրտաբանությանը

  • Մրցույթի ժամանակ Հայկական Բժշկական Ասոցիացիայի անդամները ունեն առավելություն

Դրամաշնորհի կատեգորիաներն են`

1. Կիրառական հետազոտություններ կիրառական սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության բնագավառներում:
2. Տեսական սրտաբանություն` ներառյալ ‎սրտի ֆիզիոլոգիան, պաթոլոգիան, մոլեկուլյար և բջջային սրտաբանությունը և այլն:

Հաղթողը յուրաքանչյուր կատեգորիայում պարգևատրվում է 2000$ ԱՄՆ դոլլարի չափով:

Պարգևը հաղթողներին շնորհվում է գիտաժողովի փակման արարողության ժամանակ:

Ճանպարհորդային Դրամաշնորհ

Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ ճանապարհորդային դրամաշնորհներ տրամադրում է արտերկրի երիտասարդ բժիշկներին, որոնք պետք է ներկայացնեն բանավոր կամ պոստերային աշխատանքներ:

Նախապատվությունը տրվում է մինչև 35 տարեկան կամ ուսումնառության մեջ գտնվող, ներկայացված աշխատանքի առաջին հեղինակներին: Զարգացող երկրներից մասնակցող բժիշկներն ունեն առավելություն: Ճանպարհորդային դրամաշնորհի չափը կազմում է 400 ԱՄՆ դոլլար:

2003 թվ. Ճանպարհորդային Դրամաշնորհի են արժանացել`

Վասիլյեվ Իգոր, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Ահմեդ Շաքի, Դակա, Բանգլադեշ,
Սլադկովա Նելլի, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Սադեղի Հոմայոն, Արբադիլ, Իրան,
Պետրոունիտչև Ալեքսեյ, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Մելիքյան Էրման, Սաութամփտոն, Մեծ Բրիտանիա,
Մարիմի Մեհրան, Շիրազ, Իրան,
Բեքեիրնիա Միր Ռեզա, Թեհրան, Իրան,
Աբդուլին Մառատ, Տյումեն, Ռուսաստանի Դաշնություն,

Հյուրանոցային Դրամաշնորհ

Հայկական Բժշկական Ասոցիացիան սահմանափակ քանակությամբ տրամադրում է հյուրանոցային դրամաշնորհներ բանավոր կամ պոստերային աշխատանք ներկայացնող սահմանափակ ‎ֆինանսական ռեսուրսների տեր մասնակիցներին:

Նախապատվությունը տրվում է զարգացող երկրների ուսումնառող հեղինակներին: Հյուրանոցային դրամաշնորհը նախատեսված է փոխհատուցել իտաժողովի ընթացքում Երևանում բնակության ծախսերը:

2003 թվ. Հյուրանոցային Դրամաշնորհի են արժանացել`

Ալիմբեկով Կանչորո, Բիշկեկ, Ղրղզստան,
Ասքարյան Մեհրդադ, Շիրազ, Իրան,
Շետովա Իրմա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Սմիրնով Անտոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Շոքու‎ֆի-Մոգիման Շաբնամ, Թեհրան, Իրան,
Կրյաժեվա Մարիա, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն,
Թաջիկ Փարվին, Թեհրան, Իրան,
Լվովա Յուլիա, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Շահին Աղաեյի, Շիրազ, Իրան,
Աբդուլլին Մարատ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն,
Ալարիո Ջիովաննի, Մադրիդ, Իսպանիա,

22222
Լրահոս
Բժշկական էթիկայի կանոնակարգ (16-07-2008)
Երիկամների կծիկային ֆիլտրացիայի հաշվարկման ծրագրի (11-09-2009)
Առողջապահության համակարգի վերաբերյալ քննարկումը (27-03-2009)
Շուտով կավարտվի ԵՊԲՀ հայկ. բուժ.ֆակ.-ի 93թ. շրջանավարտների էջը (27-10-2008)
Սեմինար՝ «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով (05-06-2008)
Սեմինար՝ «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» թեմայով (27-04-2008)

  Hosted by e-Armenians.com and Listed in H&L Directory | Առողջապահություն եւ իրավունք