armeda.am Welcome to ArMA
 
ENG սկիզբ հղումներ կոնֆերանս ֆորումներ կապ
 
Ընդհանուր
Մեր մասին
Նպատակներ եւ խնդիրներ
Կառուցվածք
Կանոնադրություն
Կոնֆերանսներ
Ծրագրեր
 
Անդամակցություն
Ներածություն
Իրավունքներ
Ինչպես անդամակցել
Անդամակցել
Անդամավճար
Մեր անդամները
 
Մրցանակներ
Պատվոգրեր
Պատվավոր մրցանակ
Գ.Հարությունյանի կրթաթոշակ
Դրամաշնորհներ
 
Բժիշկների համար
Գրադարան
Բեռնաթափումներ
Աշխատատեղեր
Ուղեցույցներ
 
Պացիենտների համար
Տեղեկատվություն
 
Էլ. տեղեկատու
2007
2006
2005
 
Աջակցություն ՀԲԱ-ին
Համագործակիցներ
Նվիրատվություններ
Հովանավորներ
Աջակցե՛ք ՀԲԱ-ին
Բժշկական էթիկայի կանոնակարգ

Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԲԱ-ի կողմից մշակվող «Բժշկական էթիկայի կանոնակարգի» նախնական տարբերակը: Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքները եւ դիտողությունները ներկայացվող նյութի վերաբերյալ, որոնք կարող եք անմիջականորեն ուղղել մեզ՝ հետադարձ կապի էջից:

Շնորհակալություն:

ԲԺՇԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը:
  • Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը:
  • Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը:
  • Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ` պահպանելով մարդուհանդեպ հարգանքը և հոգատարությունը:
  • Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և ներկայացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ:
  • Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս:
  • Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները:
  • Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց:
  • Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել:
  • Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները` ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների:
  • Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ:
  • Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը:

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին:
  • Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով:
  • Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը: Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ:
  • Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը: Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ:
  • Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել:
  • Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ:
  • Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն:
  • Չխաթարել իր գործընկերների հարաբերություններըպացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով:
  • Ըստ բժշկական անհրաժեշտության` հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ եղեկատվությամբ:

22222
Լրահոս
Բժշկական էթիկայի կանոնակարգ (16-07-2008)
Երիկամների կծիկային ֆիլտրացիայի հաշվարկման ծրագրի (11-09-2009)
Առողջապահության համակարգի վերաբերյալ քննարկումը (27-03-2009)
Շուտով կավարտվի ԵՊԲՀ հայկ. բուժ.ֆակ.-ի 93թ. շրջանավարտների էջը (27-10-2008)
Սեմինար՝ «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով (05-06-2008)
Սեմինար՝ «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» թեմայով (27-04-2008)

  Hosted by e-Armenians.com and Listed in H&L Directory | Առողջապահություն եւ իրավունք