armeda.am Welcome to ArMA
 
ENG սկիզբ հղումներ կոնֆերանս ֆորումներ կապ
 
Ընդհանուր
Մեր մասին
Նպատակներ եւ խնդիրներ
Կառուցվածք
Կանոնադրություն
Կոնֆերանսներ
Ծրագրեր
 
Անդամակցություն
Ներածություն
Իրավունքներ
Ինչպես անդամակցել
Անդամակցել
Անդամավճար
Մեր անդամները
 
Մրցանակներ
Պատվոգրեր
Պատվավոր մրցանակ
Գ.Հարությունյանի կրթաթոշակ
Դրամաշնորհներ
 
Բժիշկների համար
Գրադարան
Բեռնաթափումներ
Աշխատատեղեր
Ուղեցույցներ
 
Պացիենտների համար
Տեղեկատվություն
 
Էլ. տեղեկատու
2007
2006
2005
 
Աջակցություն ՀԲԱ-ին
Համագործակիցներ
Նվիրատվություններ
Հովանավորներ
Աջակցե՛ք ՀԲԱ-ին
Սեմինար՝ «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով

2008թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով` նվիրված հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացած ռազմավարական կարևորության հիմնահարցերին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:

Կլոր սեղանի ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվեց 2 զեկուցում:

ԲԺՇԿԻ ԴԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Զեկուցող` Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյան:

  • Առողջապահական համակարգի կենտրոնում պետք է լինի բժիշկը` որպես կարևոր օղակ, բարիք արարող հիմնական գործող անձ:
  • Բացի գործող օրենսդրությունից` բժիշկը պետք է առաջնորդվի նաև էթիկայի կոդեքսով: Այսօր ՀՀ-ում չկա բժշկի էթիկայի կոդեքս: Ասոցիացիան պատրաստել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի էթիկայի կոդեքսի հայկական տարբերակը, որը տեղայնացվելուց հետո կդրվի շրջանառության մեջ, և հուսով ենք, որ այն աստիճանաբար կդառնա բոլորի կողմից ընդունված:
  • Իր գիտելիքները մշտապես կատարելագործող, էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկը պետք է առաջին հերթին բարձր վարձատրվի:
  • Ասոցիացիան պատրաստակամ է պաշտպանելու էթիկայի կոդեքսը չխախտած յուրաքանչյուր բժշկի շահերը:

ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Զեկուցող` Արտակ Գրիգորյան:

  • Մատուցվող բուժօգնությանծառայությունների դիմաց պետական պատվերի շրջանակներում սահմանել հստակ իրատեսական գներ` հիմնված ռեալ գնագոյացման հաշվարկների վրա:
  • Հաշվարկներ կատարելիս անհրաժեշտաբար նախատեսել այն, որ օպտիմալ կառուցվածք և միջին ծանրաբեռնվածություն ունեցող առողջապահական հաստատությունում աշխատող բժշկի աշխատավարձը պետք է նրան ընձեռի արժանապատիվ ապրելու հնարավորություն:
  • Պետական պատվերի շրջանակներում նախատեսված ծավալների և ֆինանսական հնարավորությունների միջև անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է`
    • պետական պատվերի շըրջանակներում իրականացնել միայն բնակչության սոցիալապես անապահով խըմբերում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բուժումը.
    • ամսական որոշակի գումարից (ենթակա է քննարկման) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներից փոխադրել վճարովի համակարգ` բացառությամբ նախորդ ենթակետում նշված դեպքերի:
    • այս երկու խմբերում չընդգրկված քաղաքացիների համար սահմանել համավճար` իրատեսական գնի և պետության կողմից տրամադրվող հնարավոր փոխհատուցման տարբերության չափով.
    • ձեռնարկել համապատասխան քայլեր բժշկական ապահովագրության զարգացման համար:



Հնչեցին բազմաթիվ ելույթներ ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների կողմից: Ելույթների հիմնական ուղղությունները և գնահատականները ներկայացվում են ստորև.
  • առողջապահական համակարգի անկատար կառավարման և ոլորտում առկաբազմաթիվ այլ հիմնախնդիրների պատճառով բժիշկն իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ:
  • Բժիշկը ստիպված է լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ: Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սզբունքը, որի հետևանքով նույնիսկ բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն:
  • Անհրաժեշտություն է զգացվում մշակելու և գործողության մեջ դնելու բժշկական էթիկայի կանոնակարգը կամ, այլ կերպասած, բժշկի էթիկայի կոդեքսը: Վերջինս կարող է հանդիսանալ մասնագիտական գործունեության վարքի կանոնների հիմնական ուղեցույցը:
  • Իրենց գիտելիքները մշտապես կատարելագործող և, առկայության դեպքում էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկն երը պետք է ստանան բարձր վարձատրություն:
  • Առողջապահության համակարգի ֆինանսավորումը և գնագոյացման մեխանիզմները հեռու են համարժեք լինելուց, առկա է անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների և այդ ծավալների համար առողջապահությանը հատկացվող գումարների անհամապատասխանություն: Նման պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնելու այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը: Արդյունքում, համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ:
  • Վերը նշվածին գումարվում է նաև այն հանգամանքը, որ առողջապահական կազմակերպությունները համարվում են առևտրային և գտնվում են նույն հարկային դաշտում այլ ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություններին զուգահեռ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Նշված հանգամանքներն առողջապահության ոլորտը դարձնում են ինվեստիցիոն առումով ոչ գրավիչ և համակարգին զարգանալու հնարավորություն չեն տալիս:
  • Անհրաժեշտ է համակարգը դուրս բերել ստվերից, դարձնել ներդրումային առումով գրավիչ: Որպես օրինակներ նշվեցին «Նորք-Մարաշ», «Շենգավիթ» և «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնները: Ներկայացվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի փորձը:

Ամփոփման արդյունքում ընդհանուր առմամբ հավանություն տրվեց զեկուցումներին և հնչած գնահատականներին: Ասոցիացիայի կողմից ներկայացվեց էթիկայի կոդեքսը, որը տեղայնացման նպատակով սկզբնական փուլում դըրվում է շրջանառության մեջ. ակնկալվում է ստանալ առաջարկներ հարցի վերաբերյալ, որոնք ամփոփվելուց հետո կդրվեն քննարկման: Այն ստորև կներկայացվի «Ֆարմացևտ Պրակտիկ» ամսագրի ընթերցողներին, և մենք լիահույս ենք, որ ընթերցողը ևս շահագրգիռ վերաբերմունք կցուցաբերի խնդրոառարկայի վերաբերյալ ներկայացվող առաջարկներով և տեսակետներով: Ասոցիացիան պարտավորվում է նաև կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պարտաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին մասնակցելու` հետամուտ լինելով դրանց լուծմանը:

22222
Լրահոս
Բժշկական էթիկայի կանոնակարգ (16-07-2008)
Երիկամների կծիկային ֆիլտրացիայի հաշվարկման ծրագրի (11-09-2009)
Առողջապահության համակարգի վերաբերյալ քննարկումը (27-03-2009)
Շուտով կավարտվի ԵՊԲՀ հայկ. բուժ.ֆակ.-ի 93թ. շրջանավարտների էջը (27-10-2008)
Սեմինար՝ «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով (05-06-2008)
Սեմինար՝ «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» թեմայով (27-04-2008)

  Hosted by e-Armenians.com and Listed in H&L Directory | Առողջապահություն եւ իրավունք